Հասցե՝ Ալեք Մանուկյան 11
Հեռ.՝ 011 880 880
Դուք նույնպե՞ս մեզ պես անհամբերությամբ սպասում էիք հուլիսի 23–ին` նշելու հին հայկական տոներից ամենասպասված և ամենավառ Վարդավառը: Հավանաբար չեք մոռանում`որտեղ են անցկացվում 2017-ի ամռան լավագույն party-ները: Իհարկե' Multi Wellness Center-ի բացօթյա լողավազանում: ՎԱՐԴԱՎԱՌԸ ևս բացառություն չէր:
Ուրախ տրամադրությունն ու ջրելու անհագ ցանկությունը հյուրերին չլքեց առավոտյան ժ. 09:00-ից մինչև երեկոյան 22:00-ն: Օրը լի էր հաճելի անակնկալներով և ցվարճալի խաղերով: Սկսած 12:30-ից հատուկ հրավիրված DJ-ի ամենաժամանակակից ռիթմերը ուղորդում էիր օրվա խիտ գրաֆիկով ընթացքը: Multi Wellness Center-ը հոգացել էր հյուրերի հետաքրքիր օր անցկացնելու համար անհրաժեշտ նույնիսկ ամենափոքր մանրուքների մասին: Օրը սկսվեց փոքրիկ հյուրերի համար մանկական լողավազանում կազմակերպված ակվաաէրոբիկայից, ինչն էլ ավելի մեծացրեց նրանց ոգևորությունը:
Իսկ ահա իրական թեժ Vardavar Party-ին սկսվեց 14:00-ից, երբ հայտարարվեց առաջին` «Գնդակներով էստաֆետա» մրցույթի մեկնարկը: Նման ակտիվություն թե' ներկա հյուրերի, թե' մրցույթի մասնակիցների կողմից ուղղակի անսպասելի էր: Առաջին մրցույթին հաջորդեց ժ.15:00-ին կազմակերպված «Ջրային մատրասներով» էստաֆետան: Անզիջում պայքար, ներկաների ոգևորող ճիչեր և արդյունքում պարզապես գժական տրամադրություն: Իսկ մրցույթի հաղթող մասնակիցները ստացան հետաքրքրիր անակնկալ-նվերներ PEPSI ARMENIA-Ի ԿՈՂՄԻՑ: Սակայն օրը չեզրափակվեց այս երկու չափազանց զվարճալի խաղերով: Խաղերի շարքը համալրվեց ժ. 15:00-ին կազմակերպված ևս մեկ մրցույթով` «Ուժեղագույն թիմերի վոլեյբոլ խաղ» , որը նույնպես մեծ ակտիվությամբ անցկացվեց:
{gallery height=115 crop=1 maxcount=5}event/2017/multivardavar/3{/gallery}
Սակայն Multi Wellness Center-ը չսահմանափակվեց այսքանով: Երեկոյան 20:00-ին կազմակերպվեց Miss և Mr. Multi Wellness-ի ընտրություն, որի արդյունքում երեկոյի ամենաակտիվ երկու մասնակիցների թագեր շնորհվեցին, որոնք դեռ երկար ժամանակ կմնան հաղթողների ամենահիշարժան մրցանակները:
Շնորհավորում ենք Multi Wellness-ի ողջ անձնակազմին նման հետաքրքիր և հագեցած օր իրենց հյուրերին պարգևելու համար:
{gallery height=115 crop=1 maxcount=133}event/2017/multivardavar{/gallery}