Հուլիսի 29–ին ժամը 19:00–ին` Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ, առաջին անգամ Գյումրիում տեղի կունենա ArmMod Fashion նախագծի հերթական աննախադեպ մեծամասշտաբ Fashion Show –ն` "Together" անվանումով:
Ներկայացվելու են ինչպես Գյումրիի, այնպես էլ Երևանի հայ երիտասարդ մոդելավորղների հագուստները`Հայաստանի լավագույն մոդելների մասնակցությամբ:
Միշտ փորձելով նպաստել հայկականի տարածմանը, այս անգամ նախագիծը փորձում է նպաստել նաև ներքին տուրիզմի զարգացմանը` միանալով "ԱՐԻ ԳՅՈՒՄՐԻ" կարգախոսին: Սա նաև հրաշալի առիթ է Գյուրիի երիտասարդությանը ևս մասնակից դարձնելու նորաձևության տոնին:
Հյուրերի համար էլ իանալի առիթ է այցելել Գյումրին, մասնակցել Գյումրի քաղաքային տուրին և երեկոյան ներկա գտնվել շքեղ ցուցադրությանը` Գյումրիի Սև Ամրոցում, որը իսկապես հիասքանչ է:
Հետաքրքրվողների համար կա երկու տարբերակ մասնակցելու` 1. Transport (Yerevan-Gyumri-Yerevan) + Gyumri City Tour + Fashion Show invitation - 6000 դրամ 2. Միայն Transport (Yerevan-Gyumri-Yerevan)` հատուկ ցուցադրության ժամանակացույցով - 4000 դրամ Նախապես ամրագրելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 094 21 61 34, 095 21 61 35 Երևանում (055) 70-75-80, (094) 68-11-69 Գյումրիում ԶԼՄ –ի ներկայացուցիչները միջոցառմանը ներկագտնվելու և լուսաբանելու համար պետք է նախապես գրանցվեն` ուղարկելով լոգոն հետևյալ էլ. փոստին` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. :
Մանրամասները հետևյալ հղումով` https://www.facebook.com/events/1986243494944124/?acontext=%7B%22ref%22%3A%2222%22%2C%22feed_story_type%22%3A%2222%22%2C%22action_history%22%3A%22null%22%7D&pnref=story