Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Paparazzi Cafe-ի 1-ամյակը

Paparazzi Cafe-ի 1-ամյակը

Monday, 17 July 2017 13:10

 

Երեկ` հուլիսի 16-ին, Երևանի հենց սրտում մեր քաղաքի ամենասիրված և ամենաժամանակակից սրճարանը տոնում էր իր մեկամյակը: Paparazzi Cafe-ի տարեդարձը տոնելու էին եկել սրճարանի հավատարիմ այցելուները և ընկերները, որոնց մի մասը անգամ ժամանել էր արտերկրից:

Սրճարան ժամանելու պահից սկսած անհնար էր չնկատել անձնակազմի ոգևորությունը, որը և անմիջապես փոխանցվում էր հյուրերին: Տոնական փուչիկներ, Կարաս գինիների հյուրասիրություն և բարձր տրամադրություն: Էլ ի՞նչ է հարկավոր ծննդյան տարեդարձը լիարժեք դարձնելու համար: Իհարկե' լավ և լայվ երաժշտություն: Իսկ երեկոյի բարձրակարգ LIVE երաժշտությունը ապահովելու էր եկել Միքայել Ոսկանյան և Ընկերներ բենդը, որի կատարումները պարզապես աննկարագրելի էմոցիաներ պարգևեցին ներկա հյուրերին:

Բացման օրվանից սկսած շատ կարճ ժամանակ հետո Paparazzi Cafe-ն դարձավ երևանցիների և նույնիսկ արտասահմանից ժամանած հյուրերի նախընտրելի վայրը թե' համեղ և որակյալ սնվելու, թե' պարզապես հանգստանալու և ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու տեսակետից: Papaparazzi Cafe-ն նաև հասցրել է դառնալ բարձրակարգ Jazz երաժշտություն սիրողների նախընտրելի վայրը, քանի որ այստեղ շատ հաճախ կազմակերպվում են Jazz երեկոներ լավագույն նվագախմբերի մասնակցությամբ:

Կցանկանանք առանձնահատուկ նշել այն փաստը, որ, թեև սրճարանը գտնվում է ամենամարդաշատ և մեր քաղաքի զարկերակ համարվող Աբովյան փողոցում, այն առանձնանում է իր հանգիստ, չպարտադրող և չճնշող մթնոլորտով: Որպես սրճարանի առանձնահատկություն, պարզապես անհնար է չնշել սրճարանի հմուտ խոհարարի կողմից պատրաստվող համեղ ուտեստները և բարմենի պատրաստած անմահական կոկտեյլներն ու շեյքերը, որոնք կարող եք համտեսել միայն Paparazzi Cafe-ում: Բարձրակարգ և բարեհամբույր սպասարկումն այստեղ ևս ապահովված է:

Paparazzi Cafe

Աբովյան 3

077 88 98 89

Facebook/PaparazziCafeYerevan

 

{gallery height=115 crop=1 maxcount=116}event/2017/paparazzicafe1year{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ