Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

TOP 3 Երևանյան բացօդյա լավագույն լողավազանները ըստ PaparazziLife-ի

TOP 3 Երևանյան բացօդյա լավագույն լողավազանները ըստ PaparazziLife-ի

Wednesday, 12 July 2017 06:32

 

Սկսվել են աշխատանքային օրերը, իսկ Դուք մտածում եք` որտե՞ղ կարելի է անցկացնել ամառվա այս թեժ օրերը: Իհարկե, ամառվա տապին միակ վայրը , որտեղ կարելի է և' հանգստանալ, և' զովանալ, և' հաճելի ժամանակ անցկացնել, բացօդյա լողավազաններն են: Ուրիշ ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան լողավազանի սառը ջուրը, համեղ էկզոտիկ կոկտեյլը և լավ երաժշտությունը:

Առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ բացօդյա լողավազանների մեր լավագույն եռյակին:

Multi Wellness Outdoor Swimming Pool

Հասցե՝ Ալեք Մանուկյան 11
Հեռ.՝ 011 880 880

 

{gallery width=600 height=338 crop=1}event/2017/poolstop/multi/DSC_0499.jpg{/gallery}

 

Լավագույն բացօդյա լողավազանների մեր եռյակը գլխավորում է Երևանի կենտրոնում գտնվող նորաբաց և իր ոճով տարբերվող Multi Wellness Center-ի լողավազանը: Այն գործում է առավոտյան 9:00-20:00: Աշխատանքային օրերին ակումբի հյուրերի համար մուտքավճարն է 10.000 ՀՀ դրամ է, իսկ ոչ աշխատանքային օրերին` 13.000 ՀՀ դրամ: Երեխաների համար մուտքավճարը սահմանված է 7000 ՀՀ դրամ և' աշխատանքային և' ոչ աշխատանքային օրերին: Լողավազանում գործում է նաև VIP Zone, որի մուտքավճարը մեծահասակների համար աշխատանքային օրերին 15.000 ՀՀ դրամ է, իսկ երեխաների համար 10.000 ՀՀ դրամ: Ոչ աշխատանքային օրերին VIP Zone-ում մուտքավճարը մեծահասակների համար 20.000 ՀՀ դրամ է, իսկ երեխաների համար 10.000 ՀՀ դրամ: Ակումբի անդամների համար գործում է 20% զեղչ: Իդեպ, հանգստյան օրերին 20:00-ից լողավազանում կազմակերպվում են տարբեր թեմաներով թեժ party-ներ լավագույն DJ-ների մասնակցությամբ թե' ակումբի անդամների, թե' հյուրերի համար:

Աշխատանքային օրերին`

Ակումբի մեծահասակ հյուր 10.000
Ակումբի երեխա հյուր 7.000
VIP ZONE մեծահասակ հյուրերի համար 15.000
VIP ZONE երեխաների հյուր 10.000

 

Ոչ աշխատանքային օրերին`

Ակումբի մեծահասակ հյուր 13.000
Ակումբի երեխա հյուր 7.000
VIP ZONE մեծահասակ հյուրերի համար 20.000
VIP ZONE երեխաների հյուր 10.000

 

Ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ Multi Wellness Open Air Swimming Pool-ը միակ բացօդյա լողավազանն է Հայաստանում, որն ունի եզակի ուլտրամանուշակագույն ֆիլտրացիա: Լողավազանի մեջ գործում է նաև ջրային բար, որտեղից այցելուները կարող են պատվիրել ամենայուրահատուկ ամառային խմիչքները:  Այն ունի նաև առանձին մանկական լողավազան իր արևապաշտպան ծածկով և ջրային սղարանով, ինչը վստահաբար լիարժեք կդարձնի Ձեր ընտանեկան հանգիստը:

 

{gallery height=115 crop=1 maxcount=2}event/2017/poolstop/multi{/gallery}

 

Panorama Yerevan Resort

 Հասցե՝ Գ. Հովսեփյան 24/3 Նորք Մարաշ
Հեռ.՝ 060 27 57 37

 

{gallery width=600 height=338 crop=1}event/2017/poolstop/panorama/DJI_0027.jpg{/gallery}

 

Panorama Yerevan Resort-ի բացօդյա լողավազանը գտնվում է Գ.Հովսեփյան 24/3 հասցեում` բարձունքի վրա, ինչը եզակի հնարավորություն է ընձեռում հյուրերին վայելել շրջակա միջավայրի գեղեցկությունը և հիանալ Երևանի և Արարատ լեռան պանորամային տեսարանով: Այն ունի 16մ երկարություն և 6մ լայնություն, իսկ խորությունը կազմում է 1.40մ-1.60մ։

Լողավազանից կարող են օգտվել բոլորը՝ աշխատանքային օրերին վճարելով 6000ՀՀ դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 8000 ՀՀ դրամ։ Լողավազանը գործում է ամեն օր 11։00-20։30։ Ցանկանում ենք նշել, որ այս պահին biglemon.am կայքով հյուրանոցային համալիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել զեղչ լողավազանից օգտվելու համար՝ աշխատանքային օրերին վճարելով 4000ՀՀ դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 5500 ՀՀ դրամ։ Զեղչային կտրոն կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://www.biglemon.am/hy/bacotya-loxavazan-zexchov-panorama-resort։

Աշխատանքային օրերին`          Արժեքը BigLemon-ով 

Մեծահասակ հյուր 6000 4000
Երեխա հյուր 3000 2000

 

Ոչ աշխատանքային օրերին`          Արժեքը BigLemon-ով 

Մեծահասակ հյուր 8000 5500
Երեխա հյուր 3500 2500

 

{gallery height=115 crop=1 maxcount=2}event/2017/poolstop/panorama{/gallery}

 

Vahakni Swimming Pool

Հասցե՝ Գևորգ Չաուշի փողոց 50 շենք
Հեռ.՝ 043 177 220

 

{gallery width=600 height=338 crop=1}event/2017/poolstop/vahakni/01.jpg{/gallery}

 

Վահակնի լողավազանն այս շոգ ամառվա համար հիանալի ժամանցավայր է: Այստեղ պարբերաբար անց են կացվում թեմատիկ հավաքույթներ, ամեն օր վաղ առավոտից այստեղ ուրախ, ռիթմիկ երաժշտություն է, սառը համեղ ըմպելիքներ, տարբերվող խոհանոց, հայտնի հյուրեր… Ընտանեկան հանգստի համար այն նույնպես լավագույն ընտրությունը կլինի ձեր համար, քանի որ ձեր փոքրիկները կկարողանան օգտվել ոչ միայն մանկական լողավազանից, այլ նաև մանկական խաղահրապարակից:

Աշխատանքային օրերին երեխաների մուտքավճարն է 3000 ՀՀ դրամ, 12 տարեկաններից բարձր անձինք կվճարեն 5000 ՀՀ դրամ: Շաբաթ և կիրակի օրերին՝ համապատասխանաբար 4000/6000 ՀՀ դրամ: Ամսական անդամագրություն՝ 40000 ՀՀ դրամ/ 60000 ՀՀ դրամ: Գործում է նաև ընտանեկան զեղչ՝ 20%:

Աշխատանքային օրերին`

Մեծահասակ հյուր 5000
Երեխա հյուր 3000

 

Ոչ աշխատանքային օրերին`

Մեծահասակ հյուր 6000
Երեխա հյուր 4000

 

{gallery height=115 crop=1 maxcount=2}event/2017/poolstop/vahakni{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ