Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Մանկական զարգացման հիմնադրամի հաշվետու համերգը

Մանկական զարգացման հիմնադրամի հաշվետու համերգը

Saturday, 08 July 2017 09:19

 

05.07.2017. Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Մանկական զարգացման հիմնադրամի հաշվետու համերգն էր:

Հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, պատմեց կատարած աշխատանքների և ծրագրերի մասին: Հիմնադրամի գործունեությանը դեռևս անծանոթ կամ քիչ ծանոթ մարդիկ և Հիմնադրամի տարբեր ծառայություններից օգտվող ու տարբեր խմբակներ հաճախող երեխաների ծնողներն ավելի նդհանուր և համապարփակ ծանոթացան Հիմնադրամի ողջ գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում ներառական միջավայր ստեղծելու գործում նրա մոտեցումներին ու տեսլականին:

Ելույթ ունեցան ՄԶՀ-ի «Ֆլամենկոե պարի խումբը, երեխաներին իրենց ուրախ կատարումները նվիրեցին բոլորիս սիրելի Լիդուշիկը, աճպարար Հայկ Միքայելյանը, երիտասարդ և տաղանդավոր ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը: Երեխաները ծանոթացան, շփվեցին և անցկացրեցին ուրախ երեկո: Իսկ համերգի առանձնակի ջերմ ու անմիջական մթնոլորտն ապահովեց հաղորդավար Գոռ Պետրոսյանը:

Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն Վորլդ Վիժն Հայաստանի ՙՆերառական կրթության՚ ծրագրի շրջանակներում, 2004-2008թթ. ՄԶԿ-ն ներգրավված է եղել ՙԴժվար իրավիճակում գտնվող երեխաներ՚ ծրագրում, որն ուղղված էր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցությանը: 2002-2008թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ է ստացել ավելի քան 500 երեխա: Կազմակերպվել են սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների, ծնողների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www. cdf.am

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Տնօրեն

Լուսինե Սիմոնյանին

+ 37496004146

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

{gallery height=115 crop=1 maxcount=677}event/2017/coafhamerg{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ