Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հեքիաթային 3D դեկորներ. Pro Decor Armenia

Հեքիաթային 3D դեկորներ. Pro Decor Armenia

Thursday, 29 June 2017 10:53

 

Սիրելի' հետևորդներ, Ձեզ ենք ներկայացնում դեկորացիաների արտադրության ոլորտում տարվա ամենահետաքրքիր և տրենդային նորույթը Հայաստանում:

Pro Decor Armenia-ն առաջինն ու միակն է հայաստանյան շուկայում, որը հնարավորություն է ընձեռում եռաչափ փորագրության (3D Frez) միջոցով ունենալ Ձեր նախընտրած իրը, մուլտհերոսին, սիրելի կինոաստղին և նույնիսկ ինքներդ Ձեզ գեղեցիկ դեկորացիայի տեսքով:

Իսկ ի՞նչ է դա իրենից ներկայացնում և ինչպես է դա կատարվում:

3D փորագրությունը հնարավորություն է տալիս սկանավորել նույնիսկ ամենափոքր իրը և արդյունքում ունենալ ճիշտ նույնից, բայց արդեն Ձեր նախընտրած չափսերով: Սկանավորումից հետո ստացված դեկորացիաները պատվում են ապակեմանրաթելային ծածկույթով, ինչի շնորհիվ վերջիններս դառնում են ավելի ամուր և կայուն: Կցանկանանք հատուկ նշել, որ դեկորացիաների պատրաստման ընթացքում օգտագործվող բոլոր նյութերը և գերժամանակակից սարքավորումները ներկրվում են հատուկ Pro Decor-ի համար արտերկրից և որակային առումով լավագույնն են աշխարհի մասշտաբով:

 

{gallery height=115 crop=1}event/2017/prodecorarmenia/01{/gallery}

 

3D փորագրության միջոցով ստեղծված դեկորացիաները կարող են հիանալի կերպով լրացնել Ձեր բնակարանի, գրասենյակի, ժամանցային կենտրոնի կամ խանութ-սրահի ինտերիերը: Ինչու՞ ո'չ, դրանք կարող են դառնալ նույնիսկ Ձեր միջոցառումների ամենահետաքրքիր և ամենահիշարժան ատրիբուտները և հիացնեն Ձեր հյուրերին իրենց գեղեցկությամբ և ինքնատիպությամբ:

Ընկերությունը նաև իրականացնում է մանկական խաղասրահների դեկորների պատրաստում, հեռուստատաղավարների, նկարահանման հրապարակների, համերգային և թատերական բեմահարթակների դեկորացիաների, հարսանեկան և ծննդյան արարողությունների և ամանորյա դեկորացիաների պատրաստում, ինչպես նաև կատարում է ինտերիերային և էքստերիերային դեկորատիվ ձևավորում:

 

{gallery height=115 crop=1}event/2017/prodecorarmenia/02{/gallery}

 

Ընկերությունը առաջնորդվում է որակյալ, գեղեցիկ, ինքնատիպ և դիմացկուն դեկորացիաներ ստեղծելու սկզբունքով: Շնորհիվ իր բարձր որակի արտադրանքի և մասնագիտական ճշգրիտ մոտեցման` այն արդեն հասցրել է համագործակցել այնպիսի խոշոր պատվիրատուների հետ, ինչպիսիք են` Dalma Garden Mall, Yerevan Mall, Rossia Mall, Any Rose, Mon Amie, Avenue des fleures, ORIFLAME, Հ1 հեռուստաընկերություն և մի շարք այլ կազմակերպություներ: Վստահ ենք` Դուք նույնպես հասցրել եք հիանալ նրանց կողմից պատրաստված տոնական տաղավարների ինքնատիպությամբ Դալմա Գարդեն Մոլի, Երևան Մոլի և Ռոսիա Մոլի սրահներում` նույնիսկ չկռահելով` ով է կանգնած այդ հեքիաթային դեկորացիաների պատրաստման ետևում:

Դե' ի՞նչ: Դուք նույնպես ցանկացաք տարբերվել Ձեր ինտերիերի յուրօրինակությամբ և աչքի ընկնել նրբաճաշակությամբ: Այդ հարցում Ձեզ միանշանակ կօգնեն Pro Decor-ի հմուտ և իրենց գործի մեջ մասնագիտացած աշխատակիցները:

Հասցե` Դավթաշեն, 3 թաղամաս, 19/5

Հեռ.` 041 443232

Կայք`ProDecor.am

Սոց ցանցեր`facebook.com/ProDecorArmenia

 

{gallery height=115 crop=1}event/2017/prodecorarmenia/03{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ