{gallery width=600 height=550 crop=1}event/2017/anrivaaircairo2/watermarked-DA2B1428.jpg{/gallery}
Հունիսի 20-ին վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը:
«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով դիմավորեցին Հուրգադա-Երևան երթուղով ժամանած օդանավի առաջին ուղևորներին:
Առաջին չվերթով Հայաստան են ժամանել Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։ Հայաստանում նրանց դիմավորեցին ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձիք:
Եգիպտոսից դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվեթներն իրականություն դարձան ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի ղեկավարության ջանքերի շնորհիվ: Այս թռիչքուղին կարևոր է նրանով, որ այլևս հայերը ստիպված չեն լինի մեկնել Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա Թբիլիսից:
«Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում»,- նշեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Շնորհավորում ենք ավիաընկերությանը կանոնավոր չվերթների մեկնարկի կապակցությամբ և մաղթում անվտանգ թռիչքներ:
{gallery height=115 crop=1 maxcount=101}event/2017/anrivaaircairo2{/gallery}