Սիրելի հայրենակիցներ, Երևան-Հուրգադա-Երևան և Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով կանոնավոր թռիչքներն այլևս իրականություն դարձան ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի ջանքերի շնորհիվ: Մենք այլևս ստիպված չենք լինի Կարմիր ծովում գերազանց հանգիստ կազմակերպելու համար գնալ Թբիլիսի, փոխարենը ԱՆՌԻՎԱն առաջարկում է օգտվել Երևանից իրականացվող կանոնավոր չվերթներից: Ի դեպ, առաջին չվերթի ուղևորներին ընկերության տնօրենը և անձնակազմը ճանապարհեցին քաղցր հյուրասիրությամբ: Երգչուհի Լիլիթ Կրապետյանը նույնպես առաջին ուղևորներից էր, և նրա հետ զրուցելիս մենք պարզեցինք, որ առաջարկվող փաթեթները չափազանց մատչելի են՝ սկսած 220.000-230.000 ՀՀ դրամից. արժեքն իր մեջ ներառում է ավիատոմս, դիմավորում, ճանապարհում, ապահովագրություն, հյուրանոց և սնունդ: Կանոնավոր չվերթներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին: Վստահ կարող ենք ասել, որ մեզ իսկապես թեժ ամառ է սպասվում:
Հարգելի հետևորդներ, նշենք, որ հունիսի 29-ին ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի շնորհիվ PaparazziLife-ի անձնակազմն իր հանգիստը նույնպես կկազմակերպի Շարմ-Էլ-Շեյխում՝ ուղիղ միացումներով ցույց տալով Ձեզ, թե ինչպիսին կարող է լինել Ձեր հանգիստը Կարմիր ծովի ափին: Մենք on line կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին և կօգնենք, որպեսզի կարողանաք Ձեր հանգիստը կազմակերպել կատարյալ և անմոռանալի դառնա:
{gallery height=115 crop=1 maxcount=120}event/2017/anrivaaircairo2/01{/gallery}