Սիրելի' մայրիկներ, ինչպես և խոսք էինք տվել, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աբովյան 25 հասցեում գտնվող Kid's Couture մանկական հագուստի և աքսեսուարների խանութ-սրահը: Այն արդեն մեկ ու կես տարի է գոհացնում է իր փոքրիկ հաճախորդներին բազմատեսակ բրենդային հագուստներով, որոնք դառնում են ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր փոքրիկների ամենասիրելի հագուստները իրենց զգեստապահարանում: Խանութ-սրահում ցուցադրված են ամերիկյան և եվրոպական լավագույն բրենդային խանութների ամենանորաոճ տեսականին:
Kid's Couture խանութ-սրահը մեզ հետ միասին կազմակերպել էր ֆոտոնկարահանում, որը վերածվեց անմոռանալի և հաճելի տոնի թե' մայրիկների, թե' իրենց փոքրիկների համար: Ֆոտոնկարահանմանը մասնակցեցին խանութ-սրահի հավատարիմ մայրիկների փոքրիկները, ովքեր մեծ ոգևորությամբ մեր տեսախցիկի առջև ներկայացնում էին Kid's Couture-ի վառ և անկրկնելի look-երը:
Դե' ի՞նչ, սիրելի' մայրիկներ: Շշտապե'ք Աբովյան 25...
Ձեր փոքրիկների համար ամենանորաձև և հարմարավետ ոճը կգտնեք Kid's Couture-ում: Ի դեպ, խանութ-սրահում կգտնեք հագուստներին համապատասխան աքսեսուարներ՝ մազակալներ, աբադոկներ, պայուսակներ և այլ հետաքրքիր աքսեսուարներ, որոնք ավելի նրբաճաշակ ու ոճային կդարձնեն ձեր փոքրիկի look-ը:
Դարձե'ք խանութ-սրահի հավատարիմ հաճախորդները, և, ինչու՞ ո'չ, միգուցե հենց Ձեր փոքրիկը դառնա մյուս նկարահանման հերոսներից մեկը:
Հասցե՝ Աբովյան 25:
{gallery height=115 crop=1 maxcount=73}event/2017/kidscouture{/gallery}