Հունիսի 8-ին Jambo համալիրում տեղի ունեցավ <<Դուետ սիրելի աստղի հետ>> նախագծի հերթական համերգային ծրագիրը, որի գլխավոր մասնակիցներն էին Լեոն և Գոռ Համբարձումյանը, Միլենա Գևորգյանը և <<Դո Ռե Մի>> ոկալ ստուդիայի սան Իսունց Էլենը, Անի Մնացականյանը և Ջուլի Շատվորյանը:
Նրանց ողջունելու էին եկել նաև մյուս նախագծերում արդեն մասնակցած երեխաները, ինչպես նաև հատուկ հյուրեր` "Li Voice" ոկալ ստուդիայի սաներից Էլեն Գալուստյանը, Դավիթ Գրիգորյանը, Յանա Սահակյանը, Արիանա Հովհաննիսյանը, Միլուշիկը, Կամիլա Ղազարյանը, ինչպես նաև Էրիկ Զաքյանը, Էլինա Չոլախյանը, Սաթին, Վիկտորյա Բալբուչակյանը, Սեդին, Արման Սիմոնյանը, Անահիտ Առաքելյան,Մելիսա Գևորգյանը,Մարինա Ղարիբյանը և ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի <<Հրեշտակներ>> երգչախումբը: Համերգը էլ ավելի գեղեցկացրեցին փոքրիկ մոդելները, ովքեր ցուցադրեցին "GART" նորաձևության տան հագուստները: Միջոցառումը գեղեցիկ վարեցին Անի Մնացականյանը և Մարինա Ներսիսյանը:
Մինչ համերգը երեխաները հնարավորություն ունեին զբոսնելու էկզոտիկ այգում և շփվելու այգում բնակվող յուրահատուկ կենդանիների հետ:
Ինչպես արդեն նշել էինք նախորդ համերգների լուսաբանումներում միջոցառման կազմակերպիչն է Ռուբինա Գրիգորյանը, ով ևս մեկ անմոռանալի օր պարգևեց բոլորիս:
{gallery height=115 crop=1 maxcount=226}event/2017/jambo{/gallery}