Հունիսի 10-ին Rossia Mall-ում բացվեց Արայ ընկերության «Արայ Հոմ» վաճառասրահը։ Այն առանձնանում է իր նոր ձևաչափով և առաջինն է իր տեսակով Հանրապետության տարածքում: Զբաղեցնելով ավելի քան 1600մ² տարածք՝ այն իր հաճախորդներին ներկայացնում է գնումներ կատարելու նոր առավել հարմար լուծումներ։
<<Արայ Հոմ>>-ից հնարավոր է ձեռք բերել ոչ միայն բարձրորակ կենցաղային տեխնիկա, այլ նաև տան համար անհրաժեշտ պարագաներ: Ինչպես նշեց «Արայ» ընկերության Գլխավոր Գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը,-<<Հաճախորդների հարմարությունը մշտապես մեր ուշադրության կիզակետում է։ Այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է ստեղծել մի ձևաչափ, երբ հաճախորդը մեկ վայր այցելելով հնարավորություն կունենա գնել և՛ որակյալ տեխնիկա, և՛ տան համար անհրաժեշտ այլ պարագաներ>>։
Միայն <<Արայ Հոմ>>-ի բացման առթիվ 10 օր շարունակ <<Արայ>>-ը կներկայանա բազմազան և բազմաբնույթ առաջարկներով՝ ներառյալ մեծ զեղչեր, արժեքավոր նվերներ, <<Սուպեր գին>> առաջարկներ, արժեքավոր շահումների խաղարկություններ, ապառիկի անտոկոս պայմաններ և այլն։
Ինչպես նաև, մինչև հունիսի 20-ը <<Արայ Հոմ>>-ում գործելու է 25% զեղչ ամբողջ տեսականու համար և նվերներ գնման արժեքի 25%-ի չափով: Ամենակարևոր ակցիաներից մեկը 99 հազ. դրամից բարձր գնում կատարողների մասնակցությունն է ակնթարթային վիճակախաղին,որտեղ բոլոր կտրոնները շահող են, խաղարկվում են միայն արժեքավոր նվերներ։
Իսկ ահա <<Արայ>> բոնուսային քարտապանները այս 10 օրերի ընթացքում գնումներ կատարելով <<Արայ Հոմ>> սրահից՝ կկուտակեն եռապատիկ ավել բոնուսային միավորներ:
<<Արայ Հոմ>>-ը նաև հնարավորություն է ընձեռում ձեռք բերել տեխնիկա առանց կանխավճարի, տարեկան տոկոսադրույքի ու բանկին վճարվող հայտի ձևակերպման սպասարկման վճարի:
Հիշեցնենք, որ «Արայ»-ը հանդիսանում է աշխարհահռչակ LG, ELECTROLUX, ZANUSSI, SMEG, AEG, APPLE և բազմաթիվ այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Հասցե`« Ռոսիա» մոլ, Տիգրան Մեծ 16
Հեռ.` 010 505015
{gallery height=115 crop=1 maxcount=222}event/2017/arayrossia{/gallery}