Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հեքիաթային հունիսի 1-ը Երազ Այգում

Հեքիաթային հունիսի 1-ը Երազ Այգում

Saturday, 03 June 2017 13:32

 

Հեքիաթի մաս դառնալը այլևս երազ չէ: Երազ այգին, հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, իրականություն դարձրեց մեր բոլորիս մանկության երազանքը: Այսուհետ, ձեր փոքրիկները հնարավորություն ունեն ծանոթանալու Երազ Այգում ներկայացված չորս հեքիաթներին միանգամայն նոր և հետաքրքիր ձևաչափով:

Այս հրաշքների այգում ներկայացված են երեխաների կողմից սիրված Գտնված Երազ, Ալիսան Հրաշքների Աշխարհում, Կամիր Գլխարկ և Երեք Խոզուկներ հեքիաթները: Պետք է առանձնահատուկ նշել այն փաստը, որ Երազ Այգին միակ վայրն է, որտեղ կյանքի է կոչվում բոլորի կողմից շատ սիրված Գտնված Երազ հեքիաթը: Հիշու՞մ եք այն փոքրիկ աղջկան, ով ուղևորվում է` գտնելու իր պապիկի կորած քունը: Դե’ ինչ. եկե’ք միասին օգնենք այդ փոքրիկ աղջկան վերադարձնել իր պապիկի քունը:

Ներկայացում նայելը այլևս ձանձրալի չէ փոքրիների համար: Իսկ գիտե՞ք ինչու. ներկայացումները Երազ Այգում կրում են ինտերակտիվ բնույթ և վերածվում են հեքիաթային խաղի: Երեխաները դառնում են իրենց սիրելի հեքիաթների խաղընկերները` ակտիվ մասնակցություն ունենալով դրանցում:

Երազ Այգին հնարավորություն է ընձեռում կտրել երեխաներին գադջեթային իրականությունից և վերադարձնել նրանց իրենց կորցրած երազը: Ձեր երեխան ունի՞ նախընտրած մասնագիտություն: Նա երազում է դառնալ բժի՞շկ, ուսուցչուհի՞, խանութպա՞ն, վարսահարդա՞ր կամ գործարա՞ր: Երազ այգին ևս մեկ անակնկալ ունի: Հենց այստեղ են գտնվում փոքրիկ փայտյա տնակներ տարբեր թեմատիկաներով` հիվանդանոց, գեղեցկության սրահ, խանութ, դպրոց և սրճարան: Տնակներում երեխաներին հնարավորություն է ընձեռվում իրականում առնչվել իրենց նախընտրած մասնագիտությանը և հասկանալ` որքանով է այն համապատասխան իրենց:

Դե' ի՞նչ, սիրելի' ծնողներ: Հետաքրքրե՞ց: Շտապե'ք ծանոթանալ մեր քաղաքի գլխավոր հեքիաթին:

Հեքիաթները Երազ Այգում գործում են`

աշխատանքային օրերին` 17:00-22:00

հանգստյան օրերին` 12:00-22:00

Հասցե` Թբիլիսյան խճուղի 1/8, Երևան

Հեռ.` +374 98 74 03 30

 

{gallery height=115 crop=1 maxcount=195}event/2017/june1yerazpark{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ