Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հունիսի 1-ը Panorama Resort-ում

Հունիսի 1-ը Panorama Resort-ում

Saturday, 03 June 2017 11:46

 

Պանարամա Երևան Ռեզորթ հյուրանոցային համալիրը հունիսի 1-ին թնդում էր երեխաների երջանիկ ճիչերից: Իր գործունեության չորս տարիների ընթացքում արդեն երկրորդ տարին է` ինչ հյուրանոցային համալիրը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ իր տանիքի տակ հյուրընկալում է Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ կենտրոնի սաներին:

Պարզապես աննկարագրելի էր երեխաների ոգևորությունը և ուրախությունը հյուրանոց ժամանելու առաջին իսկ րոպեներից: Պանարամա Ռեզորթի բարձունքից դեպի մեր քաղաքը և Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարանով բացօթյա լողավազանը անտարբեր չթողեց նույնիսկ երեխաներին: Հյուրանոց մուտք գործելուց ընդամենը րոպեներ անց արդեն նրանք վայելում էին երևանյան ջերմ արևը և հոյակապ տեսարանով լողավազանը` տոնական երաժշտության ներքո:

 

{gallery width=669 height=446 crop=1}event/2017/june1panoramaresort/watermarked-_MG_4316.jpg{/gallery}

 

Այնուհետև, երեխաներին մատուցվեց հաջորդ անակնկալը: Հյուրանոցային համալիր ժամանեցին Face Art մասնագետներ և իրենց վառ ներկապնակով հեքիաթային կերպարներ նկարեցին երեխաների երեսներին` այդպիսով գունավորելով նաև նրանց օրը:

 

{gallery width=669 height=446 crop=1}event/2017/june1panoramaresort/watermarked-_MG_4190.jpg{/gallery}

 

Սակայն, երեխաները նունպես անակնկալներ էին պատրաստել հյուրանոցային համալիրի համար: Ամիսներ շարունակ նրանց կողմից բեմադրվել էին պարային համարներ, որոնք սրտի տրոփյունով վերջապես ներկայացրեցին իրենց հանդիսատեսին: Ինչպես նաև ի նշան երախտագիտության` Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ կենտրոնը իր կողմից շնորհակալագրեր հանձնեց Պանարամա Երևան Ռեզորթ հյուրանոցային համալիրի աշխատակիցներին և հիմնադիրներին:

Պանորամա Երևան Ռեզորթը չսահմանափակվեց այս անակնկալներով: Ամենամեծ անակնկալը սպասում էր երեխաներին հյուրանոցի ներսում: Խոսքերով անհնար է փոխանցել երեխաների ոգևորությունը,երբ իրենց առջև հայտնվեց միջոցառման մեծ տորթը, որի վրա պատկերված էր անցած տարվա միջոցառման ժամանակ արված իրենց լուսանկարը:

 

{gallery width=669 height=446 crop=1}event/2017/june1panoramaresort/watermarked-_MG_4511.jpg{/gallery}

 

Ինչպես նշեցին Նանսենի անվան երեխաների խնամքի հաստատության աշխատակիցները` <<Բարեգործությունը երբեք չի դիտվել որպես պարտականություն: Այն բխում է մարդկային ջերմ սիրուց և վերաբերմունքից>>:

Պանարամա Երևան Ռեզորթի աշխատակիցների փոխանցմամբ նրանք չեն պատրաստվում սահմանափակվել այսքանով: Ամռան ընթացքում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառումների անցկացման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք հետևել նրանց ֆեյսբուքյան էջին հետևյալ հղումով` www.facebook.com/PanoramaYerevanResort:

Հեռ.` +374 60 27 57 37

Հասցե՝ Գ. Հովսեփյան 24/3, Նորք Մարաշ, Երևան, Հայաստան

 

{gallery height=115 crop=1 maxcount=107}event/2017/june1panoramaresort{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ