Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հունիսի 1-ը Մանկական զարգացման հիմնադրամում

Հունիսի 1-ը Մանկական զարգացման հիմնադրամում

Friday, 02 June 2017 15:22

 

Մանկական զարգացման հիմնադրամը կազմակերպել էր <<Հունիսի 1-ը և տարվա բոլոր օրերն երեխաների օրերն են>> խորագրով միջոցառում: Մանկական զարգացման հիմնադրամի երեխաները հունիսի 1-ին ստեղծեցին իրենց Հայաստանը և հավաքեցին մեր երկրի քարտեզի խճանկարը: Գեղեցիկ անակնկալներ, վառ գույներ, ջերմություն և սեր, իսկ մեր սիրելի Լիդուշիկը ուրախացրեց իր գեղեցիկ կատարումներով:

Միջոցառմանը մասնակցեցին մոտ 150 երեխաներ և ծնողներ: Երեխաները մասնագետների օգնությամբ նկարեցին խճանկարի փոքրիկ կտորների վրա, որից հետո հավաքեցին ՀՀ քարտեզը: Տարբեր փոքրիկ ծրագրերով հանդես եկան աճպարարներ, ծաղրածուներ, ինչպես նաև ելույթ ունեցավ ՄԶՀ-ի պարային համույթը և Լիդուշիկը:

Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի ընկերներ՝ սպորտի վարպետներ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հիմնադրամի նպատակն էր այդ օրը ներառականության գաղափարը առավել լայն տարածելի դարձնելը և հավաստիացնելը, որ յուրաքանչյուր երեխա իր ներուժի չափով կարող է ներդրում ունենալ ու երջանիկ ապրել:

Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն Վորլդ Վիժն Հայաստանի ՙՆերառական կրթության՚ ծրագրի շրջանակներում, 2004-2008թթ. ՄԶԿ-ն ներգրավված է եղել ՙԴժվար իրավիճակում գտնվող երեխաներ՚ ծրագրում, որն ուղղված էր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցությանը: 2002-2008թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ է ստացել ավելի քան 500 երեխա: Կազմակերպվել են սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների, ծնողների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.cdf.am

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արտյոմ Հախնազարյանին

+ 37491199080

 

{gallery height=115 crop=1 maxcount=222}event/2017/worldvision17{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ