#ArtTown Եվս մի կոլորիտային անկյուն մեր մայրաքաղաքում՝ Փարպեցի 15 հասցեում…
Նախորդ օրը ներկա էինք Փարպեցի 15 հասցեում գտնվող Արտ Թաուն բար-արհեստանոցի պաշտոնական բացման արարողությանը: Բոլոր ներկաներն այն մարդիկ էին, որոնց համախմբել էր հաճելի երաժշտություն լսելու, արվեստից խոսելու, հետաքրքիր խմիչքներ փորձելու և անկաշկանդ շփվելու հնարավորությունը: Ինչպես հարցազրույցում նշեց Արտ Թաունի հիմնադիր տնօրեն Արուս Սիրադեղյանը, այդ երկհարկանի, փոքրիկ, բայց շատ կոլորիտային հաստատությունը շուտով կդառնա շատ շատերի համար անփոխարինելի մի հավաքատեղի, որը բազում հնարավորություններ կտա թեմատիկ երեկույթներ կազմակերպելու, հետաքրքիր ֆիլմեր դիտելու, առողջ քննարկումներ վարելու, կամ պարզապես մեկ գավաթ սուրճ վայելելու համար: Եվ այդ ամենը քո Արտ Թաունում՝ Փարպեցի 15 հասցեում:
{gallery height=115 crop=1 maxcount=193}event/2017/arttown{/gallery}