El Garden-ում հաճելի և ուրախ ժամանցն ապահոված է ոչ միայն մեծերի, այլ նաև փոքրիկների համար: Նախորդ օրը El Garden KIDS ZONE-ը կրկին իր դռները բացեց ակտիվ, հետաքրքրասեր,նորը փնտրող, յուրահատուկը նախընտրող և բնությունը գնահատող փոքրիկների համար: Մանկական ժամանցի լավագույն վայրերից մեկի բացմանը ներկաներին իրենց ելույթներով հիացրեցին Սոֆի Դևոյանի պարի դպրոցի «Կատալեա» մասնաճյուղի սաները: Մանկական ցերեկույթի ժամանակ իր ուրախ երգով հանդես եկավ նաև սիրված երգչուհի Մեգին, ինչպես նաև գեղեցիկ զուգերգով ներկայացան երգչուհիներ Միլլի Միսկարյանը և Էլեն Գալուստյանը: Ողջ օրվա ընթացքում երեխաներին ուրախացնելու էին եկել Multi Boom-ի մուլտհերոսները: Միկի Մաուսը, Դոնալդ Դաքը, Պեպա խոզուկն ու Բեթմենը դարձան օրվա զվարճալի և յուրահատուկ խորհրդանիշերից:
Ջերմ, ուրախ, մանկական. El Garden KIDS ZONE-ը կարող է դառնալ Ձեր և Ձեր երեխայի ժամանցի ամենահարմար և յուրահատուկ տարբերակը:
Facebook/ El Garden KIDS ZONE
Հեռ:(+374 43) 490009
{gallery height=115 crop=1 maxcount=230}event/2017/elgarden{/gallery}