Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

"Vostan by Tsirani" Պատմություն, մշակույթ և ժամանց

"Vostan by Tsirani" Պատմություն, մշակույթ և ժամանց

Monday, 22 May 2017 10:52

 

Մայիսի 20-ին տեղի ունեցավ Աբովյան 8 հասցեում տեղակայված «Vostan by Tsirani» բակ-ռեստորանի բացման հանդիսավոր արարողությունը։

Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում իր դռները բացեց նոր՝ հայկական մշակույթի յուրատիպ կոլորիտով հագեցած «Vostan by Tsirani» ռեստորանը, որն իրենից ներկայացնում է նոր նախագիծ մինչ այժմ մեզ հայտնի «Գինետուն» (Կոտայքի մարզ, Առինջ), «Ծիրանի այգի-ռեստորան» (Կոտայքի մարզ, Առինջ) և «Ծիրանի տուն-ռեստորան» (Հյուսիսային պողոտա 5) հայկական ավանդական ռեստորանների շարքում։

«Vostan by Tsirani» ռեստորանի բացման առաքելությունն է հին հայկական ավանդական բաղադրատոմսերով պատրաստված ուտեստների և առհասարակ հայկական խոհանոցի մշակույթի զարգացումը Երևանում։

«Vostan by Tsirani» ռեստորանը տարբերվում է մի շարք առանձնահատկություններով․շինությունն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք՝ պահպանված է հին երևանյան ներքին հարդարման ոճը, վերականգնված է գլխավոր մուտքի դռան բռնակը, որն իր յուրատիպ կառուցվածքով առանձնակի հմայք է հաղորդում զարդանախշ դռանը։ Բռնակի վերականգնումն իրականացվել է շենքի քանդակագործի թոռան և հնուց պահպանված գծագրի միջոցով։ Դե իսկ հին հայկական ոճով վերականգնված փայտե պատշգամբները վառ ապացույցն են հին հայկական կոլորիտի վերծանման։

Այս ռեստորանի առանձնահատկություններից է նաև շինության ետնամասում տեղակայված բակը, որն իր ներքին հարդարանքով և հարմարություններով կատարյալ է ցանկացած տիպի միջոցառում անցկացնելու համար։ Բացի այդ՝ այն հավակնում է դառնալ երևանցիների ամենասիրելի, պարզ, զով, հարմարավետ ու հաճելի ժամանացի վայրը, որտեղ կարելի է գալ ընկերներով, ընտանիքներով, զրուցել և հին հայկական մոռացված բաղադրատոսերով պատրաստված համեղ ուտեստներ ճաշակել կամ պարզապես վայելել բացօթյա հանգիստը՝ ողողված անմիջապես աչքի առջև թխվող հացի ու լավաշի թարմ բույրով։

Միջոցառմանը ներկա էին շատ հանրահայտ դեմքեր, ովքեր իրենց հիացմունքն արտահայտեցին «Vostan by Tsirani» ռեստորանի բացման կապակցությամբ։ Երեկոն գեղեցիկ երաժշտությամբ գունավորեց թառահար Միքայել Ոսկանյան իր նվագախմբով։

«Ծիրանի» ռեստորանների ցանցի կողմից արտադրված մրգերի և պահածոներից պատրաստված ուտեստեները մշտապես կարող եք ճաշակել նաև «Vostan by Tsirani» ռեստորանում։ Այնպես որ մ՛ի հապաղեք, այցելե՛ք և համոզվե՛ք, որ սա այն վայրն է, ուր մշտապես ուզում ես վերադառնալ։

 

{gallery height=115 crop=1 maxcount=220}event/2017/vostantsirani{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ