Մայիսի 16-ին ժամը 22:00-ին Մանկական զարգացման հիմնադրամն Ակումբ 12-ում իրականացրեց բարեգործական համերգ-աճուրդ:
Միջոցառման նպատակն էր հավաքագրել գումար՝ սպասման ցուցակում գրանցված 50 երեխաներին մասնագիտական ծառայություններ տրամադրելու համար: Պլանավորված գումարը կազմեց մոտ 7 200 000 դրամ:
Մանկական զարգացման հիմնադրամն իր գոյության առաջին օրից նպատակ է ունեցել մասնագիտական անվճար ծառայություններ մատուցել այն երեխաներին, ում ընտանիքները ֆինանսական բավարար միջոցներ չունեն: Մանկական զարգացման հիմնադրամն այս ոլորտում ունի 15 տարիների փորձ և մասնագետներ, ովքեր նպաստում են երեխաների՝ հասարակության լիիրավ անդամ դառնալուն։ Մինչ օրս կենտրոն են հաճախել մոտ 2000 երեխաներ: Կենտրոնում մինչև այսօր անվճար ծառայություն է ստացել ավելի քան 800 երեխա:
Միջոցառմանը մասնակցեց 135 մարդ, ովքեր ներկայացնում էին տարբեր ոլորտներ: Ներկա էին ներկայացուցիչներ տեղական և միջազգային կազմակերպություններից(COAF, Project Harmony International, Peace Corp, UNICEF, KFW, World Bank), տեղական բիզնես-ընկերություններ և բանկային ոլորտի ներկայացուցիչներ( AMERIA bank, Byblios Bank, Megerian Carpetner, Yerevan Mall, Avangard Motors, Arthur’s Resort, Armenian Watch Industry և այլն), շոու բիզնեսի ներկայացուցիչներ ( Զարուհի Բաբայան), բժիշկներ, ՀՀ սպորտի վարպետներ (Նազիկ Ավդալյան), արվեստագետներ( Արև Պետրոսյան, Արմեն Վարդանյան):
Աճուրդի համար ներկայացված էին 15 լոտեր, որոնք ՄԶՀ-ի գործընկերների կողմից տրված նվերներ և ծառայություններ էին (ներկայացված լոտերի ցանկը կցված է):
Միջոցառումն անցավ շատ բարի ու դրական մթնոլորտում, որի ընթացքում հավաքագրվեց 8 500 000 ՀՀ դրամ: Գումարները հավաքագրվեցին տոմսերի և աճուրդի վաճառքից, հանգանակություններից և նվիրաբերություններից:
Առաջին տիկին Ռիտա Սարգսյան-1 000 000 ՀՀ դրամ
Տոմսերի վաճառք- 1 500 000 ՀՀ դրամ
Աճուրդ- 2 800 000 ՀՀ դրամ (Աճուրդին ամենամեծ մասնակցությունը ցուցաբերել է «Մետրոշինվերանորոգում ԲԲԸ-ի տնօրեն և համասեփականատեր Հրանտ Հախնազարյանը 970 000 ՀՀ դրամ)
Բիբիլոս բանկ Հայաստան- 1 200 000 ՀՀ դրամ
Հոլանդիայի hայ համայնք- 1 300 000 ՀՀ դրամ
Մանչեստերի հայ համայնք- 400 000 ՀՀ դրամ
Հանգանակություներ- 300 000 ՀՀ դրամ
Այս միջոցառման նպատակն էր Հայաստանում զարգացնել բարեգործական մշակույթն, ինչպես նաև նպաստել երեխաների զարգացմանն ու ներառմանը հասարակություն:
Այսօրվա միջոցառումը վկայում է, որ Հայաստանում առկա է բարեգործական մտածողություն և տալու արվեստը, մնում է բարելավել բարեգործական մշակույթի զարգացման համակարգերն և մեխանիզմները:
Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 2002 թվականից, որպես մանկական զարգացման կենտորն, այնուհետ 2009թ.ին գրանցվել է որպես Մանկական զարգացման հիմնադրամ: Մինչ օրս հիմնադրամում տարբեր ծառայություններ է ստացել ավելի քան 2000 երեխաներ: Կենտրոնում մինչ այսօր անվճար ծառայություն է ստացել ավելի քան 800 երեխա:
Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների, ծնողների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www. cdf.am
Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Տնօրեն
Լուսինե Սիմոնյանին
+ 37496004146
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Երեւան Մոլ առեւտրի եւ զվարճանքի կենտրոն
Արմ Թաբ Թեքնոլոջիզ ՍՊԸ
AWI ՓԲԸ
ԱՐԹՈՒՐՍ ԱՂՎԵՐԱՆ ՌԻԶՈՐԹ հանգստյան տուն
Նկարչուհի-ձեւավորող Արեւ Պետրոսյանի
Նաիրյան Կոսմետիկս
Մեգերյան կարպետ ԲԲԸ
Քանդակագործ Արմենակ Վարդանյանի
ՇԱՐԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ
Նկարիչ Մհեր Ստեփանյանի
ՊԱՆԴՈԿ ԵՐԵՒԱՆ, ԼԱՎԱՇ, Շերեփ, Երեւան Շաուրմա Հայկական խոհանոցի ռեստորաններ
Արվեստաբան նկարիչ, ԴԱԴԱՅԱՆ ԱՐՏ-Ֆեշոն ստուդիա
ՊՐՈԼԱՅՖ ՖԻՏՆԵՍ ԵՎ ԺԱՆՐԻԿ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԵԴԻՔԱԼ ՍՊԱ կենտրոն
Հրաչյա Օհանյան ԱՁ
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ
{gallery height=115 crop=1 maxcount=199}event/2017/cdf{/gallery}