Իսկ դուք գիտեիք, 13.05.2017թ-ին Երևանի սրտում Պանացեա գաստրոնոմ բուտիկը կազմակերպել էր #ThePerfectBreakfast խորագրով միջոցառում, որի ընթացքում հյուրերին ուրախացնում էր էկոլոգիապես մաքուր նախաճաշով:
Սովորական ուտեստեներին հաղորդել էինք նոր շունչ, օրինակ՝ 6 տեսակի համեմված կարագ՝ քաղցր և կծու, զեյթուններով, օրեգանոյով, պապրիկայով և կապրեզե պանիրներ, յոգուրտներ, Նարինե, քաղցրավենիք և թխվածքաբլիթեր միանգամայն յուրօրինակ մատուցմամբ, բնական մեղր, դիետիկ հաց՝ պատրաստված կաթի շիճուկից, առանց խմորիչի, չորահացեր և բազմաթիվ հետաքրքիր և թեմատիկ հյուրասիրություններ:
Նախաճաշի ողջ ընթացքում ընտանեկան մթնոլորտ էր և հնչում էր կենդանի դասական երաժշտություն, որն ուրույն տրամադրություն էր հաղորդում միջոցառմանը:
Իդեալական նախաճաշը կդառնա բարի ավանդույթ և հաճակախաղի կուրախացնի մեր հաճախորդներին և հյուրերին համեղ և յուրահատուկ ուտեստներով՝ ամեն անգամ լցնելով միջոցառումը անակնկալներով և նորություններով:
Չնայած, որ Պանացեա ընկերությունը արդեն 20 տարի շուկայում է և արտադրում է Էկոլոգիապես մաքուր Նարինե, գաստրոնոմ բուտիկը օրերս դարձավ մեկ տարեկան և համընկավ #ThePerfectBreakfast միջոցառման հետ, այսպիսով ստացվեց կրկնակի տոն:
Մեր առավելություններից է շատ բարձր որակի հումքը և բաղադրիչները, ինչպես նաև վերաբերմունքը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, ինչն էլ դարձնում է արտադրանքը համեղ և առողջարար: Համեցեք “Պանացեա” գաստրոնոմ բուտիկ և վերցրեք Ձեզ հետ բարձրակարգ հումքից պատրաստված և միշտ թարմ, օգտակար, համեղ և եզակի սնունդ: Սպասում ենք Ձեզ մշտապես ընդլայնվող և թարմացվող տեսականիով՝ Զաքյան 8 հասցեում:
{gallery height=115 crop=1 maxcount=387}event/2017/panatsea{/gallery}