Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Air Cairo-ի պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ

Air Cairo-ի պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ

Tuesday, 16 May 2017 07:44

 

Հունիսի 20-ից նոր ավիափոխադրող Հայաստանում…

Խոսքը եգիպտական Air Cairo ընկերության մասին է…. Շնորհիվ ոլորտի հայաստանյան առաջատար ընկերություններից մեկի՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐԻ, որը հանդիսանում է Air Ciro-ի պաշտոնական ներկայացուցիչը (GSA) Հայաստանում, Եգիպտոսն այլևս մեր հայրենակիցների համար կդառնա առավել վստահելի, ապահով և մատչելի:

Մատչելի, քանի որ ինչպես նշեց ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, ներկայացվող փաթեթների արժեքները գրեթե չեն տարբերվելու Թիֆլիսով Եգիպտոս ճանապարհորդելու գործող արժեքներից, այնպես որ հունիսից արդեն Դուք կկարողանաք այդ նույն արժեքով Ձեր շքեղ հանգիստը կազմակերպել Եգիպտոսում՝ օգտվելով երևանյան կանոնավոր ուղիղ չվերթներից, որոնք իրականացվելու են շաբաթը երկու անգամ: Մեկ անգամ՝ դեպի Շարմ Էլ Շեյխ, մյուսը՝ Հուրգադա:

Հենց այդ կապակցությամբ էլ նախորդ օրը Մարիոթում ԱՆՌԻՎԱ-յի հրավերով հավաքվել էին Հայաստանի առաջատար տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները՝ եգիպտական Air Cairo ընկերության ղեկավարության հետ ծանոթանալու և առաջարկվող փաթեթներին ծանոթանալու համար: Ի դեպ, դեպի Հուրգադա երևանյան փաթեթների արժեքը սկսում է 490 $-ին համարժեք դրամից. արժեքը հաշվարկված է երկտեղանոց սենյակում մեկ անձի համար և ներառում է՝

1. Ավիատոմս՝ թռիչքը Երևանից

2. 5* հյուրանոցի կացություն՝ 7 օր

3. Սնունդ՝ All inclusive

4. Բժշկական ապահովագրություն

5. Դիմավորում-ճանապարհում

… իսկ հունիսի 22-ից Շարմ էլ Շեյխ՝ սկսած 475 $-ին համարժեք դրամից+ անակնկալ նվեր՝ նավով ճամփորդություն Կարմիր ծովով և ընթրիք:

Համաձայնեք, որ ամառվա համար նման շքեղ հանգիստ կազմակերպելու համար առավել հարմար տարբերակ դժվար, թե կարողանանք գտնել…

ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐԻ տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը ջանք չէր խնայել Մարիոթում իր գործընկերների համար պրոֆեսիոնալ հանդիպում կազմակերպելու, շքեղ հյուրասիրություն առաջարկելու և անակնկալ նվերներով հանդես գալու համար:

Նշենք նաև, որ PaparazziLife.am-ի ներկայացուցիչնեը նույնպես բաց չեն թողնելու այս հիանալի հնարավորությունը, և հունիսին ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐԻ միջոցով Եգիպտոս ճանապարհորդելով, այնտեղից արդեն ուղիղ միացումներով և ականատեսի աչքերով կներկայացնեն, թե ինչպիսի շքեղ հանգիստ է սպասվում Ձեզ այս ամռանը ԱՆՌԻՎԱ-յի միջոցով:

ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐԻ և Air Cairo-յի ներկայացուցչական գրասենյակը գտնվում է Սայաթ-Նովա 12 հասցեում, հեռախոսահամարներ՝ (+37460) 611-110; (+37410) 222-865:

 

{gallery height=115 crop=1 maxcount=335}event/2017/anrivamarriot{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ