«Yerevan Show» և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու «Մերիդիան» Էքսպո կենտրոնում։ Մայիսի 12, 13 և 14-ին «Մերիդիան» Էքսպո կենտրոնը ( «Meridian») կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի։
Մայիսի 12-14-ը ժամը 10։00-22։00-ն «Մերիդիան» Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք։
Մայիսի 12-14-ը ժամը 19։00-22։00 տեղի կունենա Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուն: Բացումը կանի դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն, ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցևը։
Նորաձևության շոուին կմասնակցեն նաև կութուրային դիզայներներ Ֆրանսիայից, Լիբանանից, Բելառուսից և, իհարկե,Հայաստանից։
- Slava Zaitsev (ՌԴ),
- Hayari Couture Paris (Ֆրանսիա)
- Kevork Nour Shadoyan (Հայաստան)
- Narine Harutunyan (ՌԴ)
- Liana Sarkisyan (Հայաստան)
- Svetlana Evstigneeva (ՌԴ)
- Anahit Movsisyan (Հայաստան)
- Svetlana Hakobyan (Հայաստան)
-Varant Lamalin (Լիբանան)
Միջոցառմանը ներկա կլինեն պետական այրեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ։ Մետրոպոլ հյուրանոցի մոտից ավտոբուսները Ձեզ անվճար կտեղափոխեն ոսկերիչների փողոց 1 «Մերիդիան» Էքսպո կենտրոն։ ԶԼՄ ներկայացուցիչները և լուսանկարիչները մասնակցությունը հաստատեն նախապես։ Մանրամասների համար կարող եք զանգահարել մամուլի պատասխանատու` Կարինե Գևորգյանին
Հեռ․ 077. 26-84-80
Էլ․ հասցե՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Տոմսերի արժեքը 6000-ից 30 000 դրամ։ Գործում է անվճար առաքում։ Տոմսերի համար զանգահարեք՝
+37495909008
+37411600777
Կամ պատվիրեք՝ www.tomser.am կայքից