Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հորդանանի արքայադուստրը Հայաստանում

Հորդանանի արքայադուստրը Հայաստանում

Monday, 01 May 2017 17:13

 

Երևանի Պետական բժշկական Համալսարանի հրավերով Հայաստանում էր Նորին Արքայական Մեծություն, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը: Մի շարք պաշտոնական և կարևոր հանդիպումներից հետո, մեկնելուց մի քանի ժամ առաջ Հորդանանի արքայադուստրն այցելեց նաև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ: «ՎԻՏԱՄԻՆ ՍԵՐ»-ը, ինչպես կոչեց նրան հայ հասարակությունը, անձամբ ձեռքով բարևեց ներկա գտնվող բոլոր ուսանողներին: Թեև Արքայադուստրը չափից դուրս խիտ և հագեցած ժամանակացույցից և մասնավորապես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությունից հետո հոգնած էր և թախծոտ, տեսնելով Հայաստանի նոր սերնդի լավագույն ներկայացուցիչների աշխատանքները, ոգևորությամբ շրջեց ցուցասրահով: Իսկապես հիացած էր, և պարբերաբար ճշտում էր ուսանողների տարիքը` համարելով աշխատանքները հասուն և կայացած: Նորին Արքայական Մեծությունը, ով անմիջական և հմայիչ կին է, կանգ առավ մի ստեղծագործության առջև, որտեղ պատկերված է աթոռի վրա նստած, հոգնած մի կին: «Այս կինն ինձ նման է»,- ժպտալով շշնջաց նա և ասաց, որ լինելով երեք զավակի մայր, նա երեկոյան ժամերին հենց այդ տեսքն է ունենում: Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը Արքայադստերը սիրով նվիրեց «Հեթում Բ թագավորի Ճաշոց»-ից (1286 թ., Մատենադարան) մանրանկարի կրկնօրինակը` կատարված քոլեջի ուսանողուհի Անահիտ Սարոյանի կողմից: Այնուհետև, երբ ուսանողներն առաջարկեցին ընտրել հենց ցուցադրված աշխատանքներից որևէ մեկը, Տիկինը կրկին կանգ առավ «Հոգնածություն» կտավի մոտ: Հեղինակ Կիմա Գյարաքյանը մեծ սիրով նվիրեց իր ստեղծագործությունը Դինա Մայրեդին:

 

{gallery height=115 crop=1 maxcount=15}event/2017/vitaminser{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ