ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն տուրիզմի սեզոնի բացմանն ընդառաջ իր գործընկեր տուրիստական ընկերությունների համար ապրիլի 22-ին իրականացրեց միջոցառում, որին ներկա էին ավելի քան 120 տուրիստական ընկերություններ։
Միջոցառման նպատակն էր արդյունավետ տարվա սկիզբը դնել ընկերական միջավայրում՝ հիշեցնելով, որ աջակցության ապահովագրությունը խիստ կարևոր է յուրաքանչյուր ճամփորդի համար։
Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ–ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, - «Վերջին ժամանակաշրջանում սա թվով երկրորդ միջոցառումն է, որ մենք գերագույն հաճույքով անցկացնում ենք մեր գործընկեր տուրիստական ընկերությունների հետ։ Ինչպես տեսնում եք՝ սա դառնում է բարի ավանդույթ՝ բացել տուրիստական սեզոնը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ»։
Երեկոն համեմվեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի կողմից ներկայացված վիդեոհոլովակով «Ինչպիսի՞ն է Ձեզ համար ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն», որն էլ դարձավ բարձր տրամադրության ուղեկիցը։
Միջոցառման ընթացքում խաղարկվեց 10 ուղևորություն դեպի Ծաղկաձորի «Մարրիոտ» հյուրանոց, իսկ գլխավոր մրցանակակիրն արժանացավ «Ճամփորդություն դեպի Եվրոպա» վաուչերով։ Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին կորպորատիվ հուշանվերներ։
Այս տարի ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի զարգացմանը խթանող տարատեսակ նախաձեռնություններով։ Ընկերությունն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։
{gallery height=115 crop=1 maxcount=287}event/2017/ingoarmenia{/gallery}