Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

MAVI Grand Opening

MAVI Grand Opening

Saturday, 15 April 2017 18:36

 

Երեկ ներկա էինք Mavi-ի նոր սրահի բացման պաշտոնական արարողությանն Աբովյան 22ա հասցեում… Ի դեպ, նոր սրահի բացումը համընկել էր Mavi-ի 3-րդ տարեդարձի հետ, և խանութ-սրահի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը ջանք չէր խնայել տոնական շքեղ ծրագրով ներկայանալու համար: Ծրագիրն իր մեջ ներառում էր՝

1. Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրություն UCan Fashion Agency-ի գեղեցիկ մոդելների մասնակցությամբ:

2. Լուսանկարահանում Mavi Armenia Instagram-յան էջի ֆոնին… 1 շաբաթվա ընթացքում #MaviArmenia հեշթեգով ամենաշատ հավանությունների արժանացած լուսանկարի հեղինակը կստանա նվեր Mavi սրահի կողմից:

3. Էկրային փոքրիկ ֆիլմ՝ Mavi-ի 25-ամյակին նվիրված տեսագրությամբ և 2017 թ. սպասվող ամառ հավաքածուի ցուցադրությամբ:

4. Մարտի 8-ին Mavi-ում կայացած միջոցառմանը բոլոր այցելուները իրենց միտքն էին արտահայտել մի ջինսե տաբատի վրա՝ նկարելու, կարելու, ներկելու ձևով, որի վերջնական տեսքը նույնպես ցուցադրվեց նոր սրահի բացման ժամանակ:

Երեկույթի հաղորդավարն էր Հայկ Պետրոսյանը, իսկ ռիթմիկ երաժշտությունը վստահված էր DJ –ներ՝ Վալերիային և Տիգրանին:

Ցուցադրությունից հետո փակ երեկույթ էր կազմակերպված նաև Artbridge սրճարանում, որտեղ և շարունակվեց երեկոյի բարձր տրամադրությունը:

Իսկ հիմա Ձեզ ենք ներկայացնում հակիրճ տեղեկություն Mavi բրենդի մասին, որից հետո էլ առաջարկոմ ենք բացման գեղեցիկ ֆոտոշարքը՝

Mavi-ն ջինսային հագուստի մասնագիտացված բրենդ է, որը հիմնադրվել է 25 տարի առաջ: Գործում է շուրջ 55 երկրների 295 մասնագիտացված խանութներում և ավելի քան 4000 վաճառակետերում: Արդեն 3 տարի է նաև Հայաստանում՝ մասնավորապես Երևանում: Mavi հագուստն առանձնահատուկ է իր բնական բաղադրությամբ և պատահական չէ, որ սրահում առկա է “Denim Kitchen” հատվածը, ըստ որի հասկանալի է՝ այնքան բնական է ջինսերի բաղադրությունը, որ նույնն է թե եփվել են խոհանոցում և ոչ թե կարվել գործարանում: Mavi –ն ներկայացնում է և՛ կանանց, և ՛ տղամարդկանց հագուստի տեսականի:

Այս խանութ-սրահի աշխատակազմի բոլոր անդամները կրում են Mavi:

Ի դեպ՝ նոր սրահի բացման առթիվ բոլոր գնորդներին տրամադրվեց 10% զեղչի քարտ: 5 օր ողջ նոր տեսականու համար կգործի 20% զեղչ:

 

{gallery height=115 crop=1 maxcount=282}event/2017/maviopening{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ