Հայտնի երեխաների մասնակցությամբ ՛՛Մուլտերի Աշխարհ՛՛ մանկական սրճարանում տեղի ունեցավ գեղեցիկ տոնական համերգ՝ նվիրված մայրությանը: Համերգին մասնակցում էին հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Մեգին, Կարենը Օհանյան և Լևոնը Նազարյան, ովքեր նաև հանդես եկան որպես հաղորդավար, ինչպես նաև Էլինա Չոլախյանը, Սեդի Տոնայանը, Անի Մնացականյանը և այլ տաղանդավոր երեխաներ: Համերգի ընթացքում հնչեցին մայրիկներին նվիրված շատ գեղեցիկ կատարումներ, մասնակիչ-երեխաները ներկայացրեցին նաև այն տոնական բացիկները, որոնք պատրաստել էին իրենց մայրիկների համար: Փոքրիկ համերգային ծրագրի բարի մտադրությունը կիսել էին նաև համերգի հեևյալ աջակից ընկերություններն՝ ՛՛Մուլտերի Աշխար՛՛ մանկական սրճարանը, "BabyTown "մանկական հագուստի խանութ սրահը, «Планета Смешариков » մանկական խնամքի և զարգացման կենտրոնը, "Angel's Face " մանկական հագուստի խանութ-սրահը, Paparazzilife.am ժամանցային կայքը, Armdreams .am պորտալը, ՛՛SUN՛՛ դասապատրաստման կենտրոնը, Կենտրոն հեռուստաընկերությունը ՛՛Kid’s Աշխարհ՛՛ ծրագրով: Համերգը կազմակերպված էր Fresh Events կազմակերպության կողմից ,ի դեմս Իրինա Թովմասյանի:
{gallery height=115 crop=1 maxcount=309}event/2017/multeriashxarh{/gallery}