Նախորդ օրը Կատալեա վելնես ակումբում ներկա էինք մի յուրօրինակ միջոցառման. քաղաքի լավագույն կանացի ակումբի՝ Կատալեայի, ինչպես նաև ոլորտի առաջատար ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի տնօրեններ Սյուզանա Մկոյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի նախաձեռնությամբ մի հետաքրքիր և, ինչու ոչ, շատ արժեքավոր խաղարկության ականատես եղանք:
Պարզվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում այս երկու հաստատությունների այցելուներին հատուկ հնարավորություն է ընձեռված եղել ապրիլի 8-ի խաղարկության մասնակիցը դառնալու:
Կարո՞ղ եք գուշակել ինչ մրցանակներ էին սպասվում այցելուներին… ոչ ավել ոչ պակաս… մարզասրահի մեկ տարվա անսահմանափակ փաթեթ՝ Կատալեայի, և երկու հոգու համար նախատեված բարձրակարգ հանգիստ Եգիտպոսում՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի կողմից: Ասեք, որ հաճելի է, չէ՞, փաստորեն մեր մայրաքաղաքում կան այնպիսի հաստատություններ, որոնք հիանալի ծառայություններ մատուցելուց բացի, դեռ մի բան էլ նման արժեքավոր նվերներ են հատկացնում իրենց հաճախորդներին: Ի դեպ, նվերները միայն այդքանը չէին, էլի բազմաթիվ նվերներ շահեցին այցելուները, հաճելի շփումից և համեղ հյուրասիրությունից զատ:
Ի դեպ, ասեմ, որ վերջում, տնօրենների հետ ունեցած զրույցից հետո պարզեցինք, որ նրանց համագործակցությունը տևական է լինելու, և ապագայում իրենց այցելուները կրկին հնարավորություն կունենան նման արժեքավոր նվերներ շահել:
Դե իսկ մենք էլ կհետևենք նրանց ու հաջորդիվ կներկայացնենք բոլոր անակնկալները…
{gallery height=115 crop=1 maxcount=230}event/2017/cataleyaanriva{/gallery}