Երեկ մարտի 30-ին, ժամը 21:00-ից Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ին վերածվել էր հսկայական պոդիումի: Կայացավ ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ ցուցադրությունը, որին մասնակցում էին նախագծի շրջանակներում ներկայացած բոլոր 50 դիզայներները:
Ինչպես միշտ ցուցադրությանը մասնակցում էին քաղաքի լավագույն մոդելները:
Ինչպես նախագծի յուրաքանչյուր ցուցադրություն, այս անգամ ևս կար կոնկրետ մեսիջ ` այն է` հայտնի մարդիկ տարբեր բնագավառներից դուրս էին եկել պոդիում ապացուցելու և հաստատելու, որ խրախուսում են հայկականը, որ սիրով պատրաստ են կրել տաղանդավոր սկսնակ մոդելավորողների հագուստները: Սիրված հաղորդավար `Արման Մարգարյան, սիրված հաղորդավարուհիներ Գոհար Հայրապետյանն ու Արմինե Ճաղարյանը, նորաձևության բլոգեր և wnews կայքի հիմնադիր ` Գայանե Շահինյանը, հեռուստառադիոհաղորդավար և Voskanyan’s արծաթյա զարդերի դիզայներ Ժիրայր Ոսկանյանը, ակտիվ և սիրված բլոգեր `Մանե Հարությունյանը ևս հանդես եկան մոդելի դերում:
Մասնակցում էին 30 մոդելներ, ներկայացվեցին 50 դիզայներներ և ներկա էին 500-ից ավել հյուրեր:
Ինչպես նշվել էր` միջոցառումը բարեգործական էր և շուտով կներկայացնենք, թե կոնկրետ ինչ նպատակի այն կծառայի:
Մեզ հետ զրույցում նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց հետևյալը. ,,Այն ինչին, որ ձգտում էինք այս մեկ տարվա ընթացքում իրականացավ, այն է որ հայկականը կանգնի հայկականի կողքին, ինչը և ապացուցվեց մեր գործընկերների շնորհիվ, իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում մեր գլխավոր հովանավոր ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ ընկերությանը, որը մեծ ներդրում ունի տեքստիլ արտադրության զարգացման գործում Հայաստանում և ուրախ եմ որ անտարբեր չեն սկսնակ ստեղծագործողների նկատմամբ և պատրաստ են աջակցել հայկականի տարածմաը ուղղված կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներին։
Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ,,Գյումրի,, գարեջուր ընկերությանը,որը մեզ մոտ ներկայացավ է նոր ,,Սևան,, ջուր ապրանքնիշով։
TEXART PRINT տպագրատանը,որը նախագծի սկզբից մեր կողքին է։
,,Անի Ավդալյան,, իմիջ կենտրոնին, որտեղի հմուտ վարպետները ապահովել էին մեր մոդելների դիմահարդարումը և վարսահարդարումը։ Հատկապես շնորհակալ եմ Անիի սրտացավ և ջերմ վերաբերմունքից:
Մեր հավատարիմ գործընկեր DAVIS GYM մարզասրահին։
,,Արկոլադ,, ընկերությանը, ,,Կասկադ,, հայկական գինիներին։
,,ՆԱԻՐՅԱՆ,, ընկերությանը, CATALEA WELLNESS CLUB_ ին։ Ինչպես նաև իմ հատուկ շնորհակալեւթյունն եմ հայտնում TASHIR STREET SHOPPING GALERY- ին մեր միջոցաման տարածքը տրամադրելու և մեծ աջակցության համար, նրանց շնորհիվ հնարավոր դարձավ նման մեծամասշտաբ միջոցառում իրականացնել,,:
Մենք ևս շնորհավորում ենք մեր սիրելի գործընկեր ,, ArmMod Fashion,,-ի տարեդարձը ցանկանալով նորանոր ձեռքբերումներ:
{gallery height=115 crop=1 maxcount=242}event/2017/armmod/megafashionshow{/gallery}