Վստահ եմ՝ մեր դրական լիցքերը և պոզիտիվ տրամադրությունը հասան Կոպենհագեն և ուժ տվեցին Արամ MP3-ին հիանալի ելույթ ունենալու: Իսկ հիմա ավելի մանրամասն. երեկ, ժամը 22:00-ին, բոլորս հավաքվել էինք Երևան մոլում ազգովի ոգևորելու մեր Արամ MP3 –ին:
Հային բնորոշ պոռթկումով, ոգևորությամբ և էնտուզիազմով դիտում էինք Եվրոտեսիլյան մեր երգչի ելույթը՝ ծածանելով մեր եռագույնը: Երեկոյի ընթացքում ներկա էին երգչուհիներ Եվա Ռիվասը, Լեյլա Սարիբեկյանը, Մարին, հաղորդավար(ուհի) Արևիկ Ուդումյանը, Ավետ Բարսեղյանը, Արամ Նիկոլյանը, բազմաթիվ երկրպագուներ և այլոք: Ահա և մեր էքսկլյուզիվ ֆոտքոշարքը: Կեցցե Արամ MP 3 –ին…
Ի դեպ , նշենք, որ հագուստի դիզայներն էր Արամ Նիկոլյանը: