Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ArmMod Birthday Charity Fashion Show

ArmMod Birthday Charity Fashion Show

Saturday, 25 March 2017 17:39

 

Մարտի 30-ին, ժամը 21:00-ին Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ում տեղի կունենա ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ բարեգործական ցուցադրությունը, որին մասնակցելու են նախագծի շրջանակներում ներկայացած բոլոր դիզայներները:

Հատուկ հյուրերի կազմում են լինելու նախագծի բոլոր ընկերները, գործընկերները, լրատվամիջոցները, հայտնի և ճանաչված աստղեր:

Ինչպես միշտ ցուցադրությանը մասնակցելու են քաղաքի լավագույն մոդելները: Ինչպես նախագծի յուրաքանչյուր ցուցադրություն, այս անգամ ևս կա կոնկրետ մեսիջ ` այն է` մեր սիրելի արտիստները, հայտնի մարդիկ տարբեր բնագավառներից, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ դուրս են գալու պոդիում ապացուցելու և հաստատելու, որ խրախուսում են հայկականը, որ սիրով պատրաստ են կրել տաղանդավոր սկսնակ մոդելավորողների հագուստները:

Սպասվում է աննախադեպ շոու` 200մ պոդիում, 30 մոդելներ, 50 դիզայներ , 500 հյուր:

Մուտքը լինելու է հրավիրատոմսերով, սակայն յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու մուտքի մոտ հանգանակություն կատարելու, որը հենց այդ օրը հաշվելու և փոխանցվելու է Հ1-ի ,,ԵԹԵ ԲՈԼՈՐԸ,, հեռուստանախագծի երեխաներին:

Ուշադրություն` Tashir Shopping Gallery-ին այդ օրը 21:00-ից գործելու է միայն միջոցառման հյուրերի համար և սահմանված են լինելու հատուկ մեծ զեղչեր:

ԶԼՄ –ի ներկայացուցիչները ներկա գտնվելու և լուսաբանելու համար պետք է նախապես գրանցվեն` ուղարկելով լոգոն հետևյալ էլ. փոստին` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. : Տեղեկատու հեռախոս` 055 13 93 03

 

{gallery height=115 crop=1 maxcount=1}event/2017/armmod/birthday/soon{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ