Հունվարի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ,,Դուետ սիրելի աստղի հետ,, նախագծի երկրորդ համերգային ծրագիրը, որի նպատակն է նոր տաղանդավոր երեխաների բացահայտումը:
Մասնակիցները` Գագիկ Խաչատրյանը, Սեդի Տոնոյանը, Լևոն Նազարյանը, Մարինա Դարբինյանը, Սուրեն Կարապետյանը, Ինեսա Հովակիմյանը, Էլեն Գալուստյանը, Ժան Միսկարյանը, Դավիթ Գրիգորյանը, Արիանա Հովհաննիսյանը, Յանա Սահակյանը գեղեցիկ դուետներով ներկայացան արդեն հայտնի և սիրված երգչուհիների` Տաթև Ենգիբարյանի, Մեգի Բադիրյանի, Եվա Աբրահամյանի, Միլի Միսկարյանի հետ: Որպես հատուկ հյուր միջոցառմանը հրավիրված էին Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաները` գեղարվեստական ղեկավար Սոֆի Դևոյան, պարուսույց Արմինե Շահբազյանի, ,,Կռունկ,, պարային համույթը ` գեղարվեստական ղեկավար Նունե Գրիգորյան, ,,Զատիկներ,, պարային համույթը` գեղարվեստական ղեկավար Արմինե Եմենջյան, ,,Զանգակներ,, երգի ստուդիան` գեղարվեստական ղեկավար Ծովինար Հարությունյան : Միջոցառումը ավելի գեղեցկացրեցին փոքրիկ հրաշք մոդելները` ովքեր ներկայացրեցին հայկական արտադրության ,,La Fashionista,, բրենդի երեկոյան զգեստների հավաքածուն` կոչ անելով ծնողներին նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ:
Համերգը վարեցին գեղեցկուհի հաղորդավարուհիներ` Մարինա Ներսիսյանը և Անի Մնացականյանը: Միջոցառման վերջում մասնակիցներին և հանդիսատեսին ողջունեցին ,,Մուլտերի Աշխարհ,, մանկական սրճարանի մուլտհերոսները` նվիրելով բոլոր ներկաներին 7D կինոթատրոնի և խաղասրահի անվճար տոմսեր:
Համերգի կազմակերպիչ` Ռուբինա Գրիգորյան:
Համերգը անցկացվեց ,,Ժպտացող Գույներ,, նախագծի շրջանակներում:
{gallery height=115 crop=1 maxcount=295}event/2017/nortaxandner{/gallery}