Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԴՈՒԵՏ ՍԻՐԵԼԻ ԱՍՏՂԻ ՀԵՏ

ԴՈՒԵՏ ՍԻՐԵԼԻ ԱՍՏՂԻ ՀԵՏ

Thursday, 09 February 2017 18:06

 

Հունվարի 31-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ գեղեցիկ համերգային ծրագիր, որի նպատակն էր նոր տաղանդավոր երեխաների բացահայտումը: Մասնակիցները` Սաթին, Հակոբ Խաչիկյանը, Վիկտորյա Բալբուչակյանը, Աննա Միսակյանը, Միլենա Կարապետյանը գեղեցիկ դուետներով ներկայացան արդեն հայտնի և սիրված արտիստների ` Էլինա Չոլախյանի, Կարեն Օհանյանի և Էրիկ Զաքյանի հետ: Իր ներկայությամբ երեկոն ավելի գեղեցկացրեց սիրված երգչուհի Ջուսը, ով ևս դուետով հանդես եկավ Կարեն Օհանյանի հետ: Որպես հատուկ հյուր միջոցառմանը հրավիրված էին Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաները` ի դեմս պարուսույցներ Արմինե Ավետիսյանի և Գայանե Երիցյանի, Թինա Թեյի ,,TK,, Show Ballet -ը, Մանկական ֆիլարմոնիայի ,,Style,, պարային համույթը, ,,Մարաշ,, պարային համույթը: Միջոցառմանը իրենց գեղեցկությամբ յուրահատուկ շունչ հաղորդեցին փոքրիկ հրաշք մոդելները` Գաբին, Էլենը, Եվան, Հռիփսիմեն, Մարինան, Լիլին, Մարիան, Գագիկը, Էրիկը, ովքեր ներկայացրեցին հայկական արտադրության ,,Jelozy,, դպրոցական հավաքածուն` կոչ անելով ծնողներին դպրոցական համազգեստ ընտրելիս նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ: Ի դեպ ցուցադրությանը որպես մոդել ներկայացավ նաև Մեգին` իր փոքրիկ քույրիկների` Ալինայի և Մարիայի հետ միասին:

Համերգը վարեցին գեղեցկուհի երգչուհիներ և հաղորդավարուհիներ` Եվա Աբրահամյանը և Անի Մնացականյանը: Միջոցառման վերջում մասնակիցներին և հանդիսատեսին ողջունեցին ,,Մուլտերի Աշխարհ,, մանկական սրճարանի մուլտհերոսները` նվիրելով բոլոր ներկաներին 7D կինոթատրոնի և խաղասրահի անվճար տոմսեր:

Համերգի կազմակերպիչ` Ռուբինա Գրիգորյան:

Համերգը անցկացվեց ,,Ժպտացող Գույներ,, նախագծի շրջանակներում:

 

{gallery height=115 crop=1 maxcount=197}event/2017/starduet{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ