Հունվարի 29-ը շատերիս մեջ տպավորվեց նրանով, որ բավականին երկար ժամանակ պայծառ արևի կարոտ էինք մնացել, իսկ այդ օրը արևը ջեմացրեց բոլորիս: Նույն ջերմ մթնոլորտը այդ օրը տիրում էր Opera Suite հյուրանոցի Sinatra ռեստորանում, որտեղ Հասմիկ Ռաշոյանը տոնում էր իր ծննդյան օրը: Մենք իհարկե հիմնականում չենք լուսաբանում ծննդյան տոները, սակայն այս անգամ մեծ ոգևորությամբ ու սիրով ենք դա անում, քանի որ սա սովորական ծննդյան տոն չէր, այլ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ: Այո նախադեպը դեռ չունեցող և ինքնատիպ , բոլոր հյուրերին նախապես զգուշացվել էր , որ նվերի փոխարեն պետք է հանգանակություն անեն, իսկ հավաքված գումարը, որին ավելացվեց նաև աճուրդի երկու նկարներ գումարը, փոխանցվելու է ,,Հայ Մայրեր,, բարեգործական ՀԿ-ի ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկին, իսկ երեկոյի վերջում հավաքված աննախադեպ մեծ գումարը ստիպեց , որ Հասմիկը չսահմանափակվի մեկ երեխային օգնելով: Նման մշակույթ դեռ ձևավորված չէ մեր երկրում, բայց այս օրինակը վարակիչ դարձնելու համար հոբելյարը որոշեց սկիզբ դնել ,,ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՆՈՒՆԴ CHALLENGE,,-ին և Էստաֆետան միանգամից փոխանցեց մեր շատ սիրելի գործընկեր Ռուբինա Գրիգորյանի, ինչի համար շատ ուրախ ենք` վստահ լինելով որ շուտով մեզ ևս մեկ բարեգործական տոն է սպասվելու: Մենք ևս շնորհավորում ենք Հասմիկ Ռաշոյանին` մաղթելով անսահման երջանկություն և հաջողություններ ու թող նման բարի ու անկեղծ մարդիկ շատ լինեն և թող նրա օրինակը վարակիչ լինի: Իսկապես բարությունը և սերը կփրկի աշխարհը...
{gallery height=115 crop=1 maxcount=32}event/2017/baregorcakan{/gallery}