1994-ից սկսած՝ամեն տարի մայիսի 3-ին ամբողջ աշխարհում տոնում են Մամուլի ազատության համաշխարհային օրը: Սակայն Հայաստանում միայն վերջին տարիներին այս տոնը սկսեցին նշել ոչ միայն բանավոր շնորհավորանքով:
Արդեն 3-րդ տարին է, ինչ LUXURY GROUP-ին պատկանող EVENT ORGANIZATION ընկերությունը մեր երկրում կազմակերպում է 4-րդ իշխանությանը նվիրված կարևորագույն միջոցառումը: LUXURY GROUP-ը, չունենալով կոմերցիոն շարժառիթներ, և կարևորելով այն ահռելի աշխատանքը, որ կատարում են հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ջանք ու եռանդ չի խնայում ըստ արժանվույն գնահատելու նրանց մատուցած աշխատանքը:
Այս տարի ևս մայիսի 2-ին LUXURY ամսագիրը, կազմակերպեց աննախադեպ, շքեղ միջոցառում JOSE ռեստորանային համալիրի LOUNGE սրահում` Մամուլի ազատության համաշխարհային օրը նշելու համար: Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Երեկոյի ընթացքում եղել է շքեղ հյուրասիրություն , բարձրաճաշակ կենդանի երաժշտություն և ինտերակտիվ շոու ծրագիր, որը ներկայացրել է միջոցառման հովանավոր Epson ընկերությունը:
Միջոցառման ժամանակ հովանավորի կողմից փորձարկվել է նախադեպը չունեցող Epson Glass-ի շնորհանդեսը:Տարածաշրջանում առաջին անգամ ցուցադրվեցին Epson Moverio BT-200 վիդեոակնոցները և երեկոյի մասնակիցներին ցանկության դեպքում տրվեցին դրանք փորձարկելու, ինչպես նաև հենց միջոցառման հովանավորի որակյալ արտադրանքով նկարվելու և տեղում իրենց նկարը վերցնելու բացառիկ հնարավորություն կար: