Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Մայ Փարթին՝ նոր հասցեում

Մայ Փարթին՝ նոր հասցեում

Tuesday, 27 December 2016 15:11

 

Նախորդ օրը ներկա էինք <<Մայ Փարթի>> ընկերության թվով երկրորդ խանութ-սրահի, ինչպես նաև համանուն վեբ սայթի բացման արարողությանը: Խանութը գտնվում է Արշակունյաց 254 հասցեում, բայց hաշվի առնելով, որ ժամանակները փոխվել են և ժամանակը մարդու համար դարձել է հասցնել-չհասցնելու լուրջ խնդիր, <<Մայ Փարթի>> ընկերությունը հնարավորություն է ընձեռում պատվերները գրանցել առցանց կամ կապի այլ միջոցներով, իսկ վճարումը կատարել մեր քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված Իդրամ ընկերության տերմինալների միջոցով:

Ի դեպ, տնօրենի հետ զրույցի ընթացքում հետաքրքիր մանրամասներ իմացանք ընկերության մասին, որն էլ սիրով ներկայացնում ենք Ձեզ.

«Մայ Փարթի» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Մելինե Միրիջանյանի կողմից: Գործունեության վաղ շրջանում ընկերությունը զբաղվում էր միայն մանկական թեմատիկ միջոցառումների կազմակերպմամբ, սակայն ընդամենը մի քանի ամիս անց բազմաթիվ հաճախորդների դրական արձագանքները ոգեշնչեցին ընկերության հիմնադիրներին և ողջ աշխատանքային թիմին ընդլայնել ընկերության գործունեության սահմաններն ու իրականություն դարձնել ոչ միայն փոքրիկների երազանքները, այլև մեծերի ամենատարբեր մտահաղացումներն ու երևակայության դրսևորումները:

Այսօր «Մայ Փարթի»-ն կազմակերպում և ձևավորում է ամենատարբեր միջոցառումներ`տարեդարձ, ատամհատիկ, մկրտություն, նշանադրություն, հարսանյաց հանդես, հոբելյանական երեկո, կորպորատիվ միջոցառում, խանութ-սրահի բացում, ինչպես նաև հայկական և արտասահմանյան տարբեր տոներ (Սուրբ Սարգիս, Սուրբ Զատիկ, Սուրբ Վալենտին, Ծաղկազարդ և այլն):

Ընկերության կարևորագույն առավելություններից մեկն այն է, որ ունի սննդի պատրաստման ընդարձակ արտադրամաս, որտեղ փորձառու մասնագետների կողմից պատրաստվում են զանանազան քաղցրավենիքներ և ուտեստներ, որոնց համը և տեսքը գոհացնում է անգամ ամենաքմահաճ հաճախորդին:

Արդյունքում, շատ կարճ ժամանակամիջոցում, ընկերությունը դարձավ առաջատարներից մեկը միջոցառումների կազմակերպմամբ և ձևավորմամբ զբաղվող ընկերությունների շարքում:

Ձեր միջոցառման կազմակերպումն ու ձևավորումը վստահելով մեր մասնագետներին` դուք զերծ կմնաք բոլոր տեսակի անհարմարություններից և դժվարություններից, քանզի մենք ձեր կողքին կլինենք միջոցառման ցանկացած փուլում:

Մայ Փարթի… վստահե´ք ձեր տոնը մեզ…

Ի դեպ, ընկերության կարգախոսի ապացույց կարող են հանդիսանալ մեր լուսանկարչի կողմից ֆիքսած ահա այս կադրերը՝

 

{gallery height=115 crop=1 maxcount=155}event/myparty/idram{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ