Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

FASHION SHOW - "ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է" - մաս 1

FASHION SHOW - "ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է" - մաս 1

Sunday, 25 December 2016 11:11

 

Դեկտեմբերի 23-ին Ծաղկաձորի ամենահայտնի և սիրված Royale Entertainment Center-ում կայացավ ArmMod Fashion նախագծի 5–րդ նորաձևության ցուցադրությունը` ,,Հայկականը Նորաձև է,, կարգախոսով: Շուտով տոներն են և շատ ճիշտ ժամանակն էր ևս մեկ անգամ հիշեցնել և կոչ անել գնումներ կատարելիս նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ:

Ինչպես բազմիցս ներկայացրել ենք, նախագծի նպատակն է աջակցել և ներկայացնել հայ սկսնակ, ինչպես նաև արդեն ճանաչում ձեռք բերած ստեղծագործողների աշխատանքները` խրախուսելով հայկական արտադրանքը:

Այս անգամ մասնակից դիզայներներ էին` Մարինե Բալասանյան, Թերեզա Ղարաբաղցյան, Ժանետ Հովսեփյան, Աննա Առաքելյան, Արմենուշ Մագարյան, Գայանե Բաղդասարյան, Գայանե Մինասյան, Հասմիկ Ներսեսյան, Տաթևիկ Գրիգորյան, Ժենյա Ասատրյան, Էրիկա Հակոբյան, Երանուհի Ավետիսյան, ինչպես նաև ՆԱՐԵԿԱԾԻՆ, NARRE , Hourik Millinery, Erika van Geenhuizen, Messo Bags, Megerian Silver հայկական բրենդները:

Մի քանի օրից կհայտնենք, թե մասնակից դիզայներներից ով բացառիկ հնարավորություն կստանա ներկայանալու գարնանը Մոկվայում կայանալիք Arm Fashion Day շքեղ ցուցադրությանը:

,,Հայկականը նորաձև է,, Fashion Show-ն շատ գեղեցիկ վարեցին հաղորդավարներ` Ժիրայր Ոսկանյանը և Ռիփփի Սարգսյանը: Երեկոյի շքեղությունը և փայլը ապահովեցին քաղաքի լավագույն մոդելները, գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի երգահան Լիլիթ Յանը: Իսկ երեկոն շարունակվեց նախատոնական AFTERPARTY-ով ROYAL CLUB-ում, որտեղ ներկաներին էլ ավելի բարձր տրամադրություն հաղորդեց Գևորգ Դավթյանի կատարումները:

Մոդելների դիմահարդարումը ապահովեցին Super make up artist-ներ Գայանե Հունանյանը, Կարա Քանդրջյանը, Մերի Մեցիկյանը, իսկ վարսահարդարումը` Cataleya Wellness Club -ի վարպետ` Արմեն Աբրահամյանը:

Հյուրերը ծանոթացան Մեգերիան կարպետներին, օգտվեցին հյուրասիրությունից, լուսանկարվեցին ֆոտոստենդի մոտ և հայ փայտագործության վարպետ` Վարդանի տրամադրած ֆոտոանկյունում:

Ցուցադրության գլխավոր հովանավորն էր Ծաղկաձորի Royale Entertainment Center-ը Ցուցադրության գործընկերներն են` Megerian Carpet Armenia, Famous Kalyan Lounge Tsaghkadzor, Tsaghkadzor Marriott Hotel , Texart Print, Cataleya Wellness Club, Marstom Dental Clinic, Davis' Gym, AIC:

Այսպիսով ,,ArmMod Fashion,,նախագիծը տարին ամփոփեց 5 ցուցադրությամբ` խոստանալով գալիք տարում նորանոր անակնկալներ:

 

{gallery height=115 crop=1 maxcount=112}event/armmodfashion/fashionshow16{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ