Կարծում եմ կհամաձայնեք, որ վերջերս քաղաքում կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումները մի տեսակ միանման են դարձել…. բայց նախորդ օրը հրավիրված էինք մի միջոցառման, որը զարմացրեց մեզ իր օրիգինալությամբ. Cataleya Wellness Club-ը նշում էր իր առաջին տարեդարձը: Մենք, բնականաբար, ճիշտ ժամանակին հայտնվեցինք այդ հրաշք կենտրոնում, բայց ի զարմանս մեզ, չկար ինչ որ հատուկ մշակված ծրագիր, չկար << շքեղ>> ֆուրշետ, չկար տոնական տորթ, չկային հատուկ հյուրեր / սովորաբար հենց այդպես է լինում, չէ՞/, փոխարենն այնտեղ անհավատալի եռուզեռ էր տիրում, առողջ աշխատանքային մթնոլորտ, հիացած կանայք, ուրախ աղջիկներ…. ինչպես ավելի ուշ պարզեցինք կենտրոնի տնօրեն Սյուզաննա Մկոյանից, հոկտեմբերի 7-ը, Cataleya Wellness Club-ի ողջ անձնակազմի համար այդ տոնական օրը, նրանք նախատեսել էին աշխատել սովորաբարի նման ժամը 09:00- 22:00-ը, կենտրոնի տարեդարձին ոչ թե նվերներ ակնկալելով իրենց հյուրերից, այլ նվիրելով անակնկալ- նվերներ իրենց բոլոր հավատարիմ հաճախորդներին. մարզասրահի և խմբակային պարապմունքների անվճար մուտք, 50 տոկոս զեղչ կենտրոնում գործող բոլոր ծառայությունների համար, հատուկ մշակված փաթեթներ…
Հուսանք այդ օրինակը վարակովի կլինի, և հետագայում մյուս կազմակերպության տնօրինություններն էլ իրենց համար տոնական օրերը տոնական կդարձնեն նաև իրենց հաճախորդների համար: Իսկ Cataleya Wellness Club դրախտային կենտրոնի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ահա այս հղումով՝
{gallery height=115 crop=1 maxcount=75}event/cataleya{/gallery}