Մեր քաղաքում կան բազմաթիվ գեղեցիկ վայրեր, որտեղ կարելի է ցուցադրություններ կազմակերպել, բայց չեխ դիզայներ Ալիս Աբրահամը ընտրեց հենց <<Առագաստ>> սրճարանը:
Չեխ դիզայներ Ալիս Աբրահամը, երեկ ապրիլի 29–ին <<Առագաստ>> սրճարանում, հայ հանրությանը ներկայացրեց իր 2014 գարուն-ամառ հավաքածուն: Մոդելների շարքում էր նաև ինքը՝ Ալիս Աբրահամը: Չեխուհին ցուցադրել է 17 զգեստ:
Դիզայներն իր գործունեությունը ծավալում է Պրահայում, Մոսկվայում և հաճախ լինում է Հոնկոնգում, նա ունի խանութ-սրահ Պրահայում:Ցուցադրությանը ներկա էին մի շարք նկարիչ-մոդելավորողներ, ինչպես նաև շոու-բիզնեսին առնչվող բազմաթիվ հյուրեր:
Միջոցառման հիմնական կազմակերպիչներն էին երգչուհի Արմինե Գրիգորյանը, Օլգա Ռուսակովան, Արսեն Հարությունյանը և Աննա Կոստանյանը: