<<ԴՈՒ ՆՈՐԱՁԵՎ ԵՍ, ԵՐԲ ԿՐՈՒՄ ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԸՄՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ>>
Հոկտեմբերի 8–ին տեղի կունենա ,,ArmMod Fashion,, նախագիծի հերթական յուրահատուկ նորաձևության ցուցադրությունը` այս անգամ գինու գործարանում:
Նախագիծը առաջին և միակ հարթակն է, որտեղ ամիսներ շարունակ սկսնակ մոդելավորողներըը հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց աշխատանքները, նրանց կողքին ներկայացվում են նաև հայկական բրենդներ` կոչ անելով հասարակությանը ընտրել հայկականը:
Փորձելով համախմբել բոլոր հայ արտադրողներին` նախագծը նպատակ ունի աջակցել սկսնակ ստեղծագործողներին, նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին` ,,Հայկականը նորաձև է,,` այսուհետ նախագիծը հասարակությանը և սփյուռքին կոչ է անում յուրաքանչյուր ապրանք գնելիս ընտրեն համարժեք հայկականը, որն էլ իր հերթին կխթանի հայկական արտադրության զարգացմանը և ընդլայնմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը մեր երկրում:
Որպեսզի գաղափարը ավելի ճիշտ տարածում գտնի և իր արդյունքը ունենա, ապա ամեն ցուցադրություն կունենա կոնկրետ մեսիջ` կապված ՀԱՅԿԱԿԱՆԻ տարածման հետ:
Առաջին համագործակցությունը ,,Armenia Wine,, ընկերության հետ է և նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը կանցկացվի հենց գինու գործարանում: Իսկ կոչը հասարակությանը կլինի հետևյալը`
ԴՈՒ ՆՈՐԱՁԵՎ ԵՍ, ԵՐԲ ԿՐՈՒՄ ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՇԻԿ, ՀԱԳՈՒՍՏ, ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ԵՎ ԸՄՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ:
ԸՆՏՐԻՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ` ,,ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ է,,....
Մենք ևս լինելով նախագծի ինֆորմացիոն գործընկերը շնորհակալություն ենք հայտնում ,,Armenia Wine,, ընկերությանը նման կարևոր նախագծին միանլու և աջակցելու համար:
Հետևեք մեզ , մենք կներկայացնենք բոլոր մանրամասները ցուցադրության հետ կապված: