Օրերս Վրաստանում տեղի ունեցավ երաժշտական փառատոն, որի շրջանակներում մասնակցում էին 80-ից ավել մեներգիչներ, երգչախմբեր և պարային խմբեր: Մասնակցեց ավելի քան 15 պետություն, որոնք ներկայանում էին տարբեր ոճերով: Ժյուրիի կազմում էին վրացի հայտնի մշակույթի գործիչներ, ինչպես նաև մշակույթի գործիչներ մասնակցող պետություններից:
Մեգին հանդես եկավ 2 բաժնում` և´ երգարվեստի բաժնում` հանդես գալով որպես մեներգչուհի, և´ պարային բաժնում՝ ներկայանալով ՛՛ՍԱԼՍԱ՛՛պարային խմբում, որի ղեկավարներն էին Գևորգ Դոխոլյանը և Արտյոմ Գևորգյանը և, որ ամենակարևորն է, երկու բաժիններում էլ Հայաստանի տարած հաղթանակը Մեգիի մասնակցությամբ էր: Նշենք, որ սա առաջին հաղթանակը չէր, սա պարզապես ևս մեկ հիշարժան հաղթանակ է բազում հաղթանակների շարքում :
{gallery height=115 crop=1 maxcount=10}event/orangemusic{/gallery}