Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Forbes-ում տեղ գտած հայտնիները

Forbes-ում տեղ գտած հայտնիները

Saturday, 16 July 2016 07:20

 

Forbes ամսագիրը այս անգամ ևս գնահատել է աշխարհահռչակ աստղերի ստացած եկամուտը և կազմել ցուցակ:

Առաջին հորիզոնականում է հայտնվել երգչուհի Թեյլոր Սվիֆթը,ով իր վերջին համերգային շրջագայության շնորհիվ գրավեց ամենաբարձր վարձատրվողների ցուցակի առաջին հորիզոնականը` 170 մլն դոլար եկամտով: Ցուցակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել One Direction խումբը,որի եկամուտը 110 մլն դոլար է կազմում: Իսկ երրորդ տեղը բաժին է հասել "Алекс Кросс"-ի և "Женский клуб расследований убийств" գրքի հեղինակ Ջեյմս Պատերսոնին` 95 մլն դոլարով:

Հետաքրքիրն այն է,որ ցուցակում մեծամասամբ տեղ են գտել երգչները: Ադելը 80,5 մլն դոլար եկամտով գրավում է 9-րդ հորիզոնականը:Մադոննան 76 մլն դոլարով զբաղեցնում է 12 տեղը, իսկ Րիհաննան 75 մլն դոլարով 13-րդ հորիզոնականը: Կելվին Հարիսը 63 մլն դոլար եկամտով հայտնվել է ցուցակի 21-րդ տեղում:Երիտասարդների սիրելի Ջասթին Բիբերը 56 մլն դոլարով գրավել է 26-րդ տեղը, իսկ Բեյոնսեն զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, ում եկամուտը կազմում է 54 մլն դոլար: Պարզվում է աշխարհահռչակ երգիչներից ամենաքիչ եկամուտն ունի ժամանակին մեծ համբավ վայելող Բրիթնի Սփիրսը,ով ըստ Forbes-ի հաշվարկների 30,5 մլն դոլարով հայտնվել է նախավերջին տեղում:

Իհարկե այս ցուցակում չէր կարելի անմասն թողնել երկու ֆուտբոլային աստղերին`Կրիշտյանու Ռոնալդոյին և Լեոնել Մեսսիին: 88 մլն դոլար եկամտով Ռոնալդոն հայտնվել է 4-րդ հորիզոնականում, իսկ Մեսսին` 81,5 մլն դոլարով 8-րդ տեղում:

Ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակում հայտնված առաջին դերասանը "Форсаж" ֆիլմի աստղ Դուեյն Ջոնսոնն է,ով 64,5 մլն դոլար եկամտով գրավել է 19-րդ տեղը:Հայտնի դերասաններից ցուցակում են հայտնվել նաև Մեթ Դեյմոնը`55 մլն դոլար եկամտով, Թոմ Կրուզը` 53 մլն դոլարով , Ջոնի Դեփը` 48 մլն դոլարով, Ջենիֆեր Լոուրենսը` 46 մլն դոլար եկանտով, Բեն Աֆլեքը` 43 մլն դոլարով, Վին Դիզելը` 35 մլն դոլարով, Ռոբերտ Դաունի կրտսերը` 33 մլն դոլարով և Բրեդ Փիթը` 31,5 մլն դոլար եկամտով:

Ցուցակի միակ մոդելը Ժիզել Բոինխենն է, ով 30,5 մլն դոլար եկամտով հայտնվել է 99-րդ հորիզոնականում:

Ամսագրի շապիկը զարդարում է Քիմ Քարդաշյանը, ով 51 դոլար զբաղեցնում է 42-րդ տեղը:

 

{gallery height=115 crop=1 maxcount=18}event/forbes{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ