Հունիսի 14-ին Golden Tulip հյուրանոցում ՀՀ-ում Հունաստանի դեպանատունը հայաստանյան գործընկերների հետ համատեղ նախաձեռնել էր “Պատուհան դեպի Հունաստան” մեծ նախագիծ-երեկույթ: Միջոցառման նպատակն էր հայ զբոսաշրջիկներին ներկայացնել Հունաստանը և հայկական շուկայում առաջարկվող ուղղությունները դեպի Հունական կղզիներ: Հրավիրված էին բարձրաստիճան պետական այրեր, ինչպես նաև գոծարծարար աշխարհի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում հնարավորին գեղեցիկ կերպով ներկայացվեց հունական մշակույթը, խոհանոցը, զբոսաշրջային հզոր ներուժը և հայ-հունական բարեկամական հարաբերությունները: Դեպի Հունաստան նախագիծը ներկայացնելուց հետո ներկաները ունկնդիեցին հունական բարձրաճաշակ երաժշտություն, ծանոթացան հունական պարերից մի քանիսին , ինչպես նաև համտեսեցին հույների բազմատեսակ ու չափազանց համեղ ուտեստները և յուրահատուկ գինիները: Նախագծի կարևոր մասնակիցներից մեկը՝Մարաթուկ ընկերությունը, ներկայացրեց Կրետե կղզին, որն ի դեպ, Հունաստանի ամենամեծ և ամենահարավային կիղզին է: Դեպի Կրետե չարթերային չվերթները ընկերության հիմադիրները սկսել են իրականացնել դեռևս 2009թ-ից սկսած՝ նպատակ ունենալով հայկական զբոսաշրջային հոսքերը ուղղել դեպի Հունաստան, որտեղ երաշխավորված է ապահով և բարձրակարգ հանգիստ բոլորի համար:
2016 թ-ի ամռանը չվերթներ կիրականացվեն նաև Սալոնիկ և Հռոդոս կզղիներ :
P.S. օրեր առաջ մենք ներկայացրել էինք , թե ինչու՞ այս տարի պետք է հանգստանալ հատկապես Կրետե կղզում Մարաթուկ ընկերության հետ միասին: Ահա այս հասցեով կարող եք ինքներդ համոզվել. Ինչու՞ Կրետե http://paparazzilife.am/events/item/619-crete-island/ Եվ վերջում ձեզ ենք ներկայացնում միջոցառման ընթացքում մեր տեսախցիկի կողմից որսած գեղեցիկ կադրերը Մաշտոցի 40, Հեռ.՝ 010 53 88 80, 060 47 40 40
{gallery height=115 crop=1 maxcount=114}event/hunastanpatuhan{/gallery}