Արդեն ամառ է. շատերս ծրագրում ենք մեր ամառային հանգիստը։ Եվ եթե այդ ծրագրի առաջին կետում գրանցված չէ «տատիկի գյուղը» կամ մեր «Սևանա լիճը», այլ ցանկությունը մեծ է և կա հնարավորություն երկրից դուրս գնալու, Maratuk տուրիստական ընկերությունն առաջարկում է այս տարի մեկնել Հունաստան՝ Կրետե կղզի։ Կրետե մեկնում են ծովի, կատարյալ կլիմայի, խոհանոցի և հնագույն հուշարձանների համար: Դա առասպելների գանձարան է՝ անտիկից մինչև քրիստոնեական, որոնք կարելի է գտնել Հին Հունաստանի լեգենդների և առասպելների մասին ցանկացած գրքում: Ամեն դեպքում, եթե ձեզ արժանի գիդ պատահի, նա մանրամասն կներկայացնի Կրետեում ծնված Զեւսի պատմությունը, հայտնի արքա Էգեոսի ողբերգությունը (ով նետվեց ծովը, որն անվանվեց Էգեյան) և տասնյակ այլ առասպելներ՝ կապված Եվրոպայի ամենահարավային կղզու հետ:
Հարմար գինը։ Եթե գումարային խնդիրը չլիներ, կարելի էր մեկնել, ասենք Մարս մոլորակ՝ կլիման շատ չի տարբերվում, ջուրն էլ կարծես գտնվել է։ Այնպես որ, նախևառաջ կխոսենք ֆինանսներից։ Maratuk տուրիստական ընկերությունն առաջարկում է 7, 10 և 14 օրյա հանգիստ Կրետեում՝ միշտ ձեր գրպանին հարմար: Գները տարբեր են՝ ամենամատչելիից մինչև… ներառյալ ավիատոմսեր, հյուրանոց, ապահովագրություն։
{gallery height=115 crop=1 maxcount=6}event/crete{/gallery}
Պատմական մշակույթը։ Ո՞վ չգիտի Հունաստանի հարուստ առասպելաբանության մասին։ Կրետե կղզում կարելի է այցելել Զևսի թանգարանը, տեսնել այն քարանձավը, որտեղ Զևսն է ծնվել, հաղորդակցվել մարդկության պատմական անցյալի հետ։ Հույներն աչքի լույսի պես են պահում իրենց մշակութային գոհարները, այնպես որ կարելի է նաև դասեր քաղել։ Կրետեի հյուրանոցներում շաբաթը մեկ կազմակերպում են հունական սիրտակի պարի երեկո, նաև նվագում առաջին հայացքից հայկական թառ հիշեցնող բուզուկի գործիքի վրա։
{gallery height=115 crop=1 maxcount=2}event/crete/museum{/gallery}
Խոհանոցը։ Կրետեում «All inclusive» համակարգով գործող բոլոր հյուրանոցներում օրգանական սնունդ է մատուցվում։ Ծովամթերքն էլ այնքան թարմ է, որ կարելի է այն տեսնել և՛ կենդանի վիճակում, և՛ րոպեներ անց՝ արդեն որպես ուտելիք։
{gallery height=115 crop=1 maxcount=0}event/crete/kitchen{/gallery}
Խմիչքներից օզուն շատ նման է հայկական տնական օղուն։
{gallery height=115 crop=1 maxcount=2}event/crete/vodka{/gallery}
Աշխարհում ամենահայտնի հունական ուտեստը, իհարկե, հունական աղցանն է: Դրա պատրաստման միակ գաղտնիքը թերևս թարմ բանջարեղենն ու ձիթապտղի յուղն են, այնպես որ, դրանից կարելի է պատվիրել ցանկացած տեղ՝ սկսած թանկաժեք ռեստորանից մինչև ճանապարհամերձ սրճարանով: Հունական խոհանոցի այլ տարածված ուտեսներից են ցաձիկին
{gallery height=115 crop=1 maxcount=1}event/crete/cadziki{/gallery}
(մածնանման կաթնամթերք՝ սխտորով ու վարունգով), բուսական (տապակած սմբուկներ) և սուվլակին (խորոված): Ընդ որում, որքան ավելի եք հեռանում տուրիստական երթուղիներից, և որքանով այդ հաստատությունը ավելի քիչ նախատեսված կլինի արտաքին աշխարհի համար, այնքան ավելի համեղ կլինի կերակուրը: Հունաստանում ամենատարածված ու ամենաէժան գինին ռեցինան է: Այն երիտասարդ սպիտակ գինի է, որը յուրահատուկ համ ունի՝ պատրաստման ժամանակ օգտագործվող փշատերևների փշերի պատճառով:
Հույները սիրում են այն խմել Կոկա-Կոլայով: Իսկ ավելի պահանջկոտ զբոսաշրջիկներին խորհուրդ կտանք Porto Carras բրենդի խմիչքները ու հատկապես Chateau 2004 Porto Carras կարմիր գինին, ինչպես նաև Biblia Hora ու հատկապես Ovilos կարմիր գինին:
{gallery height=115 crop=1 maxcount=271}event/crete/other{/gallery}
Կլիման։ Հունական տուրօպերատորների կարգախոսներում ասվում է. <<Հունական արևը ճգնաժամ չի ունենում>> :Եվ իրոք, հունական արևը նույնքան ջերմ է և նույքան շատ, ինչ Ոդիսևսի ու Աքիլլեսի ժամանակ: Կրետեում կլիման շատ ներդաշնակ է։ Կղզի լինելու շնորհիվ Կրետեում փչում է թեթև բրիզ, իսկ ծովի ջուրը տաք է մնում մինչև սեպտեմբերի վերջ։
{gallery height=115 crop=1 maxcount=271}event/crete/weather{/gallery}
Թռիչքի հարմարավետությունը։ Հուլիսի 30-ից Սեպտեմբերի 2-ը դեպի Կրետե գործում են չարտերային թռիչքներ։Թռիչքը տևում է ընդամենը երկուսուկես ժամ։
Ցանկանում ենք: Թեթև թռիչք ,փափուկ վայրէջք Մարաթուկի հետ միասին:
Մաշտոցի 40, հեռ.՝ 010 53 88 80, 060 47 40 40