Ինչպես միշտ օրիգինալ, բայց միևնույն ժամանակ չափազանց համեղ…
My Party.am cake shop-ում հունիս 1-յան տրամադրություն էր, որտեղ հրավիրված էին հավատարիմ հաճախորդներ, այդ թվում բալիկներ: Փոքրիկները շատ բարձր տրամադրությամբ նշեցին երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը։ My Party.am ընկերությունը ջանք չէր խնայել փոքրիներին գոհացնելու և նրանց տոնը հեքիաթի վերածելու համար։ Կազմակերպված էր համեղ հյուրասիրություն My Party.am արտադրամասի անուշահամ բաղադրատոմսերով պատրաստված քաղցրեղենով։ Օրիգինալ, համեղ և չափազանց հետաքրքիր լուծումներով հյուրասիրությունից բացի, երեխաների բարձր տրամադրությունն ապահովեցին հատուկ փոքրիկների համար հրավիրված հեքիաթի հերոսները, ինչպես նաև DJ-ը: Միջոցառման ընթացքում երեխաները պարեցին , զբաղվեցին ակվագրիմով և նկարչությամբ: Եվ վերջում My Party.am ընկերության կողմից կազմակերպվեց խաղարկություն, որի արդյունքում մի քանի հաջողակներ շահեցին նրանց ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն և զեղչի քարտեր:
Շտապե՛ք դուք էլ դառնալ նրանց հավատարիմ հաճախորդը…
{gallery height=115 crop=1 maxcount=271}event/june1myparty{/gallery}