Մայիսի 22-ին Լեդի Ֆուրշեթ ընկերությունը նշեց իր 4-րդ տարեդարձը MorenaGold նորաբաց և շքեղ ռեստորանային համալիրում: Երեկոն լի էր անակնկալներով. Իրականացվեց նաև <Պատրաստվում եմ ամուսնանալ> մրցույթը ամփոփիչ փուլը, որին մասնակցում էին ամուսնանալ պատրաստվող 100 զույգ: Երկոն վարեցին հաղորդավար և դերասան Տիրգան Գարգրցյանը և Լեդի Ֆուրշեթ ընկերության հիմնադրի քույրը՝ Սուսաննա Խլղաթյանը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Լեդի Ֆուրշեթի գործընկերների Քուինս և Կամելիա հարսանյաց սրահների հարսանեկան զգեստների ցուցադրությունը:
Վիճակահանության արդյունքում հաղթող զույգը որպես մրցանակ ստացավ 2.500.000 դրամի հարսանեկան ծառայությունների ամբողջ փաթեթ: Իսկ ներկա մյուս բոլոր զույգերը, ովքեր պատրաստվում են ամուսնանալ ստացան 500.000 դրամից ավելի նվեր քարտեր, հարսանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Երեկոյին ներկա էին նաև սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներ, ովքեր իրենց կատարումներով շնորհավորեցին ընկերության տարեդարձը:
Լեդի Ֆուրշեթ ընկերությունը ներկայացրեց նաև իր նոր ծառաությունը՝ հարսսնաքույր և Խաչեղբայր…
Թինա Քեյը, ներկայացրեց նոր գրված երգի պրեմիերա, որը նախատեսված էր հատուկ հարսի և իր հոր պարի համար. այդպես էլ կոչվում է երգը՝ Танец отца и дечери: Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Անահիտ Շահբազյանը, Ջուսը, Մարիաննա Դանիելյանը և Ավո Ադամյանը:
Միջոցառման ընթացքում ընկերության հիմնադիր Արմեն Խլղաթյանը շոնրհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, գործընկերներին՝ Morena Gold ռեստորանային համալիրի տնօրինությանը, Quenn’s, Camellia և House of Brides հարսանյաց սրահներին, Hot Tours տուրիստական ընկերությանը, Wedding Bijou-ին, Sh-production-ին, Kardinal luxury ավտովարձույթի սրահին, Պազզինի գեղեցկության սրահին և Սլայսինգ ստուդիո- գեղեցկության սրահին, Թինա Քեյ-ին և Սոֆի Դևոյանի հոգու և պարի թատրոնին, ինչպես նաև Dj EGO-ին:
Արմեն Խլղաթյանը հիշեց և շնորհակալություն հայտնեց նաև սիրված հաղորդավարուհի Դինա Ակոպովնային, ով միշտ եղել է Լեդի Ֆուրշեթ ընկերության կողքին։
{gallery height=115 crop=1 maxcount=115}event/morenagold{/gallery}