Նոր անուն, նոր ինտերյեր, հետաքրքիր համային լուծումներ, բարձրակարգ սպասարկում, հաճելի երաժշտություն. կատարյալ վայր մեր քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար: ՏՈՍՊԻԱ ռեստորանի բոլոր հյուրերը / P.S. հիմնադիրները համարում են, որ ՏՈՍՊԻԱ ռեստորան այցելողներն իրենց համար ո՛չ թե հաճախորդներ են, այլ՝ հյուրեր / կարող են ճաշակել ռեստորանի շեֆ-խոհարարի կողմից առաջարկվող հայկական խոհանոցին բնորոշ չափազանց համեղ ուտեստներ:
Տոսպը Մեծ Հայքի 15 նահանգներում ներառված 178 գավառներից մեկն է, իսկ Տոսպիան` Վանի շրջակա գավառակի անվանումը:
<<Տոսպիա>> ռեստորանը, գտնվելով մայրաքաղաքի սրտում( Թումանյան 30/3), ձգտում է դառնալ մեր համաքաղաքացիների համար ամենասիրելի վայրը, որտեղ նրանք իրենց միշտ կզգան որպես հատուկ հյուրեր, կկարողանան համեղ սնվել և վայելել հայկական հաճելի երաժշտություն: Այս ռեստորանի հյուրերը հնարավորություն ունեն ճաշակելու Արևելյան և Արևմտյան Հայաստանի ամենահամեղ ուտեստները, որոնք պատրաստվում են Հայաստանի լավագույն շեֆ-խոհարարի ղեկավարությամբ: Ի դեպ, նշենք, որ <<Տոսպիա>> ռեստորանում վերականգնում են այն հնագույն բաղադրատոմսերը, որոնցով ժամանակին պատրաստել են ուտեստներ հայ իշխանների ու տիրակալների համար: Ժամանակակից ուտեստների ցանկում հատկանշական են շեֆ-խոհարարի կողմից ստեղծված դեռևս թվով 14 տեսակի ուտեստները, որոնք ռեստորանի առանձնաշնորհն են: Ռեստորանում կարելի է ճաշակել տնական գինիների, մրգային օղիների հարուստ փունջ, ինչպես նաև ավանդական հայկական կոնյակ:
<<Տոսպիա>> ռեստորանին հատուկ է ոչ միայն բարձրակարգ, բազմատեսակ համեղ ուտեստների տեսականին, այլև ինքնատիպ ինտերյերը, որի հարցում "Սթայլ Ստուդիո" դիզայներական ընկերությունը՝ Գրիգոր Շաբոյանի գլխավորությամբ, փորձել է ներկայացնել հնի և նորի համադրությունը՝ հիմք ընդունելով մեր պատմությունն ու ավանդույթները: Ռեստորանում դուք կարող եք ծանոթանալ հայկական քաղաքակրթության համաշխարհային նշանակության գանձերի կրկնօրինակների հետ: Դրանց թվում են՝ աշխարհի հնագույն Վանա <<Բազիրիկ>> գորգը, ամենահնագույն աշխարհի քարտեզը՝ << Բաբելոնի քարտեզը>>, միջնադարյան զարդաքանդակներ և շատ ու շատ այլ հետքաքրքիր իրեր: Այստեղ կարող եք ունկնդրել հայկական ժողովրդական երգեր և քաղաքային շանսոններ:
Այսպիսով , <<Տոսպիա >>-ն վայր է, որտեղ կարելի է ճաշակել հայկական խոհանոցի բազմատեսակ համեղ ուտեստներ՝ մերձենալով հայկական մշակույթին և քաղաքակրթությանը: Տնօրենի հետ ունեցած հարցազրույցից հետո պարզ դարձավ նաև այն, որ ծրագրված է նաև հատուկ տեսահոլովակների պատրաստում, որոնց միջոցով մոնիտորների վրա կցուցադրվեն հայ էթնոսի քաղաքակրթական նվաճումները, դրանց վկայություններն ու փաստերը, ինչը և՛ տեղացիների, և՛ արտասահմանյան հյուրերի ժամանցը ռեստորանում կդարձնի էլ ավելի օգտակար և հետաքրքրական: Հավելենք նաև, որ գների ընդհանուր մակարդակը ռեստորանային սեգմենտում մատչելիներից է, թեև ուտեստների և սպասարկման որակի առումով առաջատար ռեստորանների շարքում է:
Թումանյան 30/3, Հեռ.՝ +374 10-600007, +374 91-660007, www.tospia.am
Facebook/Tospia
Instagram/Tospia
{gallery height=115 crop=1 maxcount=302}event/tospia{/gallery}