Paparazzi.am կայքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ, ապրիլի 17-ին, երեկոյան ժամը 20:00 – ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում էին: Մենք բոլորս գնացել էինք դիմավորելու ռեժիսոր Արթուր Բաբայանին ու պրեդյուսեր Էդմոնդ Գրիգորյանին: Երիտասարդները 23 տարի ապրել ու աշխատել են օվկիանոսից այն կողմ: Առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձել են հայրենիք եւ ոչ դատարկաձեռն՝բերելովիրենցհետ <<Հարսնացուն Վեգասից>> կինոկատակերգությունը: Լաս Վեգասում նկարահանված ֆիլմը պատմում է երազանք թվացող աշխարհում հայտնված հայ երիտասարդի, ռոմատիկ փնտրտուքների ու գտնված ամերկյան սիրո մասին: : Ֆիլմում խաղացել են հայտնի դերասաններ Լեւոն Շարաֆյանն ու Ալլա Թումանյանը, ինչպես նաեւ Սալի Քրքլանդը, Փեգի Ռիդլը, Թոմաս Քրիստիոնսոնը, Վարդան Ամոլիկյանն ու Անի Թումանյանը: Իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Միքայել Շարաֆյանն ու Շարլին Ռոզը:
Ֆիլմը Հայաստանում ներկայացնում է SLIDEART ընկերությունը: