Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հայաստանը Եվրատեսիլում

Հայաստանը Եվրատեսիլում

Friday, 29 April 2016 18:56

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը պատրաստվում է մայիսի 1-ին մեկնել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հայաստանյան մասնակիցը մարտական է տրամադրված:

«Եվրատեսիլ»-ը ևս մեկ հիանալի միջոց է, որ մեր ազգին հպարտանալու առիթ պարգևենք, որ 43-ից ավելի երկրներում 200 միլիոն հանդիսատեսի համար հնչի Հայաստան անունը: Արտիստի համար ամենակարևորը տրամադրվածությունն է, Իվետան իր կարիերան սկսել է մրցույթներից. այս առումով մենք հանգիստ ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Գոհար Գասպարյանը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը թվային տեխնոլոգիաներով հարուստ և հետաքրքրիր շոու է խոստանում: «Բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի»,-շեշտեց նա`հավելելով, որ շուտով հասանելի կլինեն Մուկուչյանի մրցութային LoveWave երգի cover և remix տարբերակները: Ընդ որում` cover տարբերակն ստեղծելիս երգչուհին համագործակցել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հետ, և այն համեմված է էթնիկ, ջազային ռիթմերով և ազգային գործիքների հնչողությամբ:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանգիստ է, լարված չէ և շատ է գնահատում մարդկանց վերաբերմունքը:

«Բեմադրության հետ կախված փակագծերը չենք կարող բացել, ինձ հետ լինելու են հինգ բեք վոկալ երգչուհիներ: Ես ինձ ապահով եմ զգում, երբ նրանք ինձ հետ են: Մենք համագործակցել ենք Շվեդիայից մի ռեժիսորի հետ, ով բավականին հետաքրքիր մտքեր ունի»,-շեշտեց նա:

Իվետա Մուկուչյանի խոսքով`ինքը ճամփորդել է Հայաստանով և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ, հուզմունք է առաջացնում: «Ես արդեն գիտեմ, թե իմ ընկերներին Հայաստանում ուր կտանեմ»,-ընդգծեց նա:

«Եվրատեսիլ-2016» մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է «Յուքոմ» ընկերությունը:

«Մրցույթը ևս մեկ առիթ է, որ մարդիկ իմանան, թե ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը: Միայն հաջողություն եմ մաղթում, թող մեր հաղթանակների ամիս մայիսը ևս մեկ դրսևորում ունենա»,-նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքներով հագեցած LoveWave ստեղծագործությամբ: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգն ամբողջությամբ կառուցված է երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների հիման վրա: Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է: Իվետա Մուկուչյանը մրցութային բեմում ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների ուղեկցությամբ. նրանք են Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը եւ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը:

«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:

 

{gallery height=115 crop=1 maxcount=14}event/iveta2016{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ