Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Ֆիգարո Գրուպի նվերներն իր հաճախորդներին

Ֆիգարո Գրուպի նվերներն իր հաճախորդներին

Friday, 01 April 2016 19:32

 

Ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ 2016-ին Ֆիգարո գրուպ ընկերությունը իր հաճախորդների համար կազմակերպել էր վիճակահանություն և պատրաստել բազմաթիվ նվերներ: Գործընկերներ Սեգաֆրեդո և Սքուեր Ուան սրճարանները էլ ավելի բարձրացրեցին ապրիլմեկյան երեկոյի մասնակիցների տրամադրությունը:

Փետրվարի 10-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բոլոր նրանք, ովքեր կատարել են 5000 դրամից ավել գնումներ Segafredo սրճարաններում և լրացրել են խաղարկության կտրոնը, հնարավորություն ստացան ուղևորվել Վիեննա ավստրիական ավիաուղիների կողմից տրամադրված երկու անձի համար նախատեսված ավիատոմսերով, ինչպես նաև հանգստանալ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կամ նվեր ստանալ TIME խանութ-սրահից կողմից։

Միջոցառումը վարում էր Արամ Չախոյանը, իսկ բարձրակարգ երաժշտությունն ապահովում էին DJ-ներ Hayk Solar-ը և Arni Rock-ը:

Square One սրճարանի հաճախորդներից ամենահաջողակներին սպասվում էր ճանապարհորդություն դեպի Փարիզ՝ Էյր Ֆրանս ավիաուղիների կողմից տրամադրված երկու անձի համար նախատեսված ավիատոմսերով, հանգիստ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կամ նվեր՝ TIME խանութ-սրահից։

Թայմ խանութ-սրահի կողմից տրամադրված ժամացույցի հաղթողն էր Վարդան Գևորգյանը, ով, ցավոք, ներկա չէր, բայց Արամ Չախոյանը հեռախոսային զանգի միջոցով կարողացավ ուրախացնել Վարդանին և հրավիրել Սքուեր Ուան՝ շահումը վերցնելու:

Երկրորդ մրցանակի հաղթողն էր Վազգեն Ղազարյանը: Նա արժանացավ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում երկօրյա հանգստի։

Իսկ գլխավոր մրցանակը Ավստրիական ավիաուղիների կողմից տրամադրված 2 անձի համար նախատեսված ավիատոմսն էր, որը շահեց Վահան Պապիկյանը:

Սեգաֆրեդո սրճարանում նույնպես տիրում էր աշխույժ մթնոլորտ:

Թայմ խանութ-սրահի մրցանակին արժանացավ Աննա Ջավադյանը: Իսկ ահա Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոց կուղևորվի Մարինե Արամյանը: Եվ վերջում, գլխավոր մրցանակին արժանացավ Էլիստա Կարապետյանը:

Ֆիգարո գրուպ ընկերության անունից շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին:

{gallery height=115 crop=1 maxcount=41}event/figarogroup{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ