EL SKY BAR-ում տեղի ունեցավ EL Holding-ի կողմից կազմակերպված հանդիսավոր երեկույթը՝ նվիրված EL ամսագրի շնորհանդեսին: Նախասրահում պատրաստված էին օրիգինալ տաղավարներ, որտեղ ցուցադրված էին EL Holding-ի սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող հանգստի և ժամանցի վայրերը, որոնցից յուրաքանչյուրն ներկայացված էր իր ֆիրմային ուտեստներով և աղանդերով: Բոլորիս կողմից սիրված EL Garden-ում հյուրերը կարող էին վայելել սուշի, EL SKY BAR-ի տաղավարում Martini ապրանքանիշը կազմակերպել էր հյուրասիրություն,իսկ EL Cafe-ում կարող էին վայելել մեր քաղաքի ամենահամեղ և յուրահատուկ աղանդերը:
Հյուրերի ցանկում էին մարդիկ, ովքեր այս կամ այն շրջանում եղել են EL Holding-ի կողքին` աջակցել ամենատարբեր նախագծերի իրականացման հարցում, անցել EL-ի թմի հետ միասին բավականին երկար ճանապարհ:
Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին հիանալի երաժշտություն Մարինե Հակոբյանի և Նիկ Էգիբյանի կատարմամբ,որից հետո երեկոն շարունակվեց DJ Guevo-ի գեղեցիկ ռիթմերի ներքո:
Երեկոի ընթացքում ելույթ ունեցան EL Holding-ի հիմանդիր-նախագահ Ավետիս Խախամյանը, փոխնախագահ Քրիստինե Սարգսյանը, գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը, www.el.am կայքի ղեկավար Քնարինե Սարգսյանը, EL Style Gran Turismo-ի ղեկավար Էդուարդ Մարգարյանը:
Գեղեցիկ երեկոն շարունակվեց խորհրդանշական տորթի կտրման հանդիսավոր արարողությամբ, որը պատրաստված էր EL Cafe-ի հրուշակագործների կողմից:
{gallery height=115 crop=1 maxcount=103}event/el2016{/gallery}