Այսօր Dalma Garden Mall–ում, Yerevan City և Գուրման սուպերմարկետների տնօրինությունը կազմակերպել էր խաղարկություն, որի արդյունքում 800 երևանցի շահեցին հեռուստացույց, իսկ 200-ը՝ iphone և Samsung Galaxy հեռախոսներ: Dalma Garden Mall–ը լեփ-լեցուն էր, հատկապես իրենց ակտիվ պահվածքով տարբերվում էին Լիլիթ Հովհաննիսյանի ֆանատները: Երգչուհին խաղարկության ընթացքում հյուրերին ուրախացրեց իր մի քանի երգերով և պարով: Սիրով ձեզ ենք ներկայացնում Լիլիթ Հովհաննիսյանի ֆոտոշարքը: